Ներքին գործերի նախարարության աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին, գրեթե միաժամանակ մուտք են գործել քաղաքացիական ակտիվիստների տներ և խուզարկություններ կատարել։ Ըստ առկա տեղեկությունների՝ մեկ անձ ձերբակալվել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
Խուզարկություն է անցկացվել «Դաիտովե» խմբի ադմինիստրատորներից Իլիա Ղլոնտիի տանը։ Ինչպես ինքն է ասել, իր պաշտպանը ներկա չի եղել գործընթացին։ Խուզարկության ժամանակ նրա կնոջը տուն չեն թողել։ Իլիա Ղլոնտին այս պահին գտնվում է ոստիկանական բաժանմունքում, ենթադրաբար՝ հարցաքննության։
Ոստիկանությունը մտել են «Դաիտովեի» մեկ այլ ադմինիստրատորի` նկարչուհի Նենսի Վոլանդի բնակարան: Ինչպես ասում է փաստաբան Շոթա Թութբերիձեն, խուզարկության ավարտից հետո մի քանի ոստիկան բռնի ուժով մտել են բնակարան, հեռախոսը խլել Նենսի Վոլանդի մորից, ով նկարահանել է միջադեպը, և դեռ չեն հեռացել մասնավոր սեփականությունից։ Փաստաբանին, Նենսի Վոլանդին և նրա մորը թույլ չեն տվել լքել բնակարանը։ Ոստիկանության այնտեղ գտնվելու իրավական հիմքերն անհայտ են։ Ինքը՝ Նենսի Վոլանդը, վատացել է, և շտապօգնություն է անհրաժեշտ եղել:
ՆԳՆ-ից հայտնում են, որ խմբակային բռնություն կազմակերպելու և խմբակային գործողություն կազմակերպելու փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և 226-րդ հոդվածով կատարվում է քննություն։
«Հետաքննության շրջանակում իրավապահները հետաքննչական գործողություններ են իրականացնում Թբիլիսիի տարբեր վայրերում, այդ թվում՝ խուզարկություն գործի մեջ ներգրավված անձանց անձնական և բնակարանի տարածքներում՝ դատավորի որոշման հիման վրա», - հայտնել են նախարարությունից:
Ինչ վերաբերում է Իսակո Դևիձեին, ապա, ըստ ՆԳՆ-ի, նա կալանավորվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով՝ ոստիկանի պահանջին չենթարկվելու պատրվակով։ «Ֆեդերալիստներ» կուսակցության առաջնորդներից Գիորգի Նոնիաշվիլիի խոսքով՝ Իսակո Դևիձեի տնից ոստիկանները տարել են գումար, որը մայրը մի քանի օր առաջ պարտք էր վերցրել՝ վիրահատվելու համար։ Տարել են նաև Իսակո Դևիձեի, նրա քրոջ և մոր անձնական և աշխատանքային իրերը, ինչպես նաև Վրաստանի և Եվրամիության դրոշները։
