«Ուցնոբին» (Գիորգի Գաչեչիլաձե) առանց թույլտվության օգտագործել է Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի որդու լուսանկարը ապրիլի 30-ին նախատեսված «Ոչ պատերազմին՝ խաղաղություն մեր երկրին» ակցիայի համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«2008 թվականի օգոստոսյան պատերազմից անցել է 15 տարի։ Այս պատերազմին մասնակից մեր զինվորները վտանգեցին իրենց կյանքը՝ պաշտպանելու իրենց հայրենիքը, արժանապատվությունը, ազատությունը։ Սա զինվորի պարտք է, որը ամուսինս պատվով է տվել։ Չնայած իմ անձնական ողբերգությանը, ես երբեք չեմ մտածել, որ Գիորգին կարող էր այլ կերպ վարվել եթե ողջ լիներ, իսկ իր երկրին դեռ պետք կլիներ իր կյանքը։ Գիորգի Անծուխելիձեն ինձ համար ոչ միայն ընտանիքի անդամ է, նա ինձ համար է, ինչպես նաև շատ վրացիների համար, օրինակ է, թե ինչպես պետք է սիրել երկիրը։ Նման օրինակները ձևավորում են մեր պատմությունը, ազգային ինքնությունը և պարտավորությունները:
Ամուսնուս կարգավիճակից ելնելով փորձում եմ հնարավորինս հրապարակայնորեն չհայտնել իմ սուբյեկտիվ կարծիքը տարբեր թեմաներով և արտահայտել իմ կարծիքը միայն այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են ընդհանուր նպատակներին, արժեքներին, մեր հասարակության համար անհրաժեշտ սկզբունքներին։ Ես փորձում եմ իմ դիրքորոշումներով արտահայտել տեսակետներ, որոնք մեկնաբանության տեղ չեն թողնի և չեն համընկնի հասարակական կամ քաղաքական որևէ խմբի օրակարգի հետ։
Կարծում եմ, որ, առավել ևս, տեղին չէ, որ ինչ-որ մեկը իմ անչափահաս երեխաներին, թեկուզ անուղղակի, նրանցից անկախ ներգրավի որևէ քաղաքական օրակարգի մեջ։ Չեմ կարծում, որ ճիշտ է երեխաներիս լուսանկարներն օգտագործել ակցիաներին և ակցիաների քարոզչական կոչերում:
Այսօր նրանք չունեն և չեն կարող ունենալ սեփական տեսակետ բոլոր փաստերի և կարծիքների վերաբերյալ։ Հետևաբար, իմ պարտքն է հեռացնել նրանց ուրիշների կարծիքներից, քանի դեռ նրանք իրենք չունենան կատարյալ հնարավորություն՝ որոշելու և ամրագրելու իրենց դիրքորոշումը տարբեր թեմաների շուրջ:
Խնդրում եմ հաշվի առեք երեխաների իրավունքները և իմ վերաբերմունքը։ Հուսով եմ՝ այս հրապարակային խնդրանքը կհասնի հասցեատիրոջը՝ առանց կոնկրետ փաստերի ու մարդկանց անուններ տալու, առանց ավելորդ քննարկումների»,- սոցցանցում գրել է Գիորգի Անծուխելիձեի կինը՝ Մակա Չիկվիլաձեն։
Այս պահին «Ուցնոբիի» ֆեյսբուքյան էջում նշված լուսանկարն այլևս չի որոնվում։
Ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա «Ոչ պատերազմին՝ խաղաղություն մեր երկրին» ակցիան, որի կազմակերպիչներն են «Վրացական երազանքի» ակտիվ աջակիցներն ու քարոզիչները՝ Գիորգի Գաչեչիլաձեն, Լալի Մորոշկինան, Դավիթ Օքիտաշվիլին և այլք։
Նշված ակցիայի մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ցույցերից և միջազգային աննախադեպ արձագանքից հետո, «Վրացական երազանքը» ստիպված եղավ ետ կանչել «գործակալների մասին» ռուսական օրինագիծը։