Ուկրաինա վերադարձած Դենիս Պրոկոպենկոն հանդիպել է «Ազովի» գնդի մարտիկներին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թուրքիայից Ուկրաինա վերադարձած «Ազովի» գնդի հրամանատար, փոխգնդապետ Դենիս «Ռեդիս» Պրոկոպենկոն հանդիպել է զինակից ընկերներին։ «Ազովի» տեղեկություններով՝ նա վերականգնողական կուրս է անցնում և շուտով կվերսկսի իր ծառայողական պարտականությունները կատարել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Գերության մեջ ես ասացի, որ այս պատերազմն ինձ համար չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք գերությունից չվերադարձնենք մեր վերջին մարտիկին և չվերականգնենք 1991 թվականին առկա Ուկրաինայի սահմանը։ Ես զինվոր եմ։ Զինվորական աշխատանքից բացի այլ աշխատանք ինձ չի հետաքրքրում։ Իմ սիրտը, իմ հոգին, իմ մարմինը պատկանում են «Ազովին»»,- ասել է Պրոկոպենկոն։

Ինչպես հաղորդում է «Ազովը», Դենիս Պրոկոպենկոն ասել է նաև, որ այսօր հիմնական ջանքերը պետք է ուղղված լինեն մարտական ​​պատրաստությանն ու ստորաբաժանումների անձնակազմով, տեխնիկայով ու սպառազինությամբ համալրմանը։

Պրոկոպենկոն և «Ազովստալ» գվարդիայի չորս այլ հրամանատարներ օրեր առաջ Թուրքիայից վերադարձել են Ուկրաինա, որտեղ գտնվում էին 2022 թվականի սեպտեմբերից՝ ռուսական գերությունից ազատվելուց հետո։ Մարտիկներին հայրենիք է վերադարձրել նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով հուլիսի 7-ին մեկնել է Թուրքիա և հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ուկրաինայի նախագահի վարչակազմի տվյալներով՝ Ուկրաինա են վերադարձել «Ազովի» հրամանատար Դենիս Պրոկոպենկոն («Ռեդիս»), Սվյատոսլավ Պալամարը («Կալինա»)՝ «Ազվովի» գնդի հրամանատարի տեղակալ, Օլեգ Խոմենկոն («Ապիս»)՝ Ուկրաինայի ազգային գվարդիայի մայոր, Սերգեյ Վոլինսկին («Վոլինա»)՝ 36-րդ առանձին ծովային բրիգադի հրամանատարի պաշտոնակատար, Դենիս Շլեգան՝ Ուկրաինայի ազգային գվարդիայի գնդապետ:

Ռուսաստանը պայմանագրի խախտման մեջ է մեղադրել Թուրքիային և Ուկրաինային։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ համաձայնագրի պայմանների համաձայն՝ հինգ հրամանատարները պետք է մնային Թուրքիայում «մինչև հակամարտության ավարտը»։ Նրա խոսքով՝ «և՛ թուրքական կողմը, և՛ Կիևը խախտել են վերադարձի պայմանները»։

2022 թվականի գարնանը Ուկրաինայի զինված ուժերը երկու ամիս պաշտպանում էին «Ազովստալ» մետալուրգիական գործարանը։ Ռուսական զինված ուժերը մարտի 1-ին պաշարել էին ծովափնյա Մարիուպոլ քաղաքը, սակայն «Ազովստալը» միակ վայրն էր, որը նրանք չկարողացան վերահսկել։ Բացի «Ազովի» գնդի մարտիկներից, մետալուրգիական կոմբինատի տարածքը պաշտպանում էին ծովայինները, Ազգային գվարդիայի անդամները, սահմանապահները, ոստիկաններն ու կամավորները։ Նրանց հետ «Ազովստալում» ներկա են եղել նաև քաղաքացիական անձինք։ Մայիսի կեսերին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրամայել էր անվտանգության հրամանատարներին փրկել իրենց անձնակազմը, որից հետո «Ազովստալի» պաշտպանները հանձնվել էին։ Նրանք տեղափոխվել են Ռուսաստանի տարածք։ Սեպտեմբերին տեղի ունեցավ գերիների լայնածավալ փոխանակում։ Ուկրաինան ռուսներին հանձնեց Վլադիմիր Պուտինի կրտսեր դստեր կնքահորը՝ ռուսամետ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին և 55 ռազմագերիների, իսկ դրա դիմաց ստացավ Ուկրաինայի 215 պաշտպանի։ Նրանց թվում էին «Ազովի» գնդի հրամանատարները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):