Նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի, Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Կախա Կալաձեի, Մամուկա Մդինարաձեի և ուրիշների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ պատժամիջոցների է ենթարկվել 19 անձ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ Կոնգրեսում կրկին ներկայացվել է երկկուսակցական «MEGOBARI Act»-ը
«Այդ պատժամիջոցներն ուղղված են Վրաստանի կառավարության այն հատվածին, որը Վրաստանը հանձնում է Պուտինին։
Հենց դրա դեմ է բողոքի ակցիա ընթանում Վրաստանում։ Կարևոր է, որ հիմա գործընկերներն էլ խոսեն իրենց դիրքորոշման մասին, անկեղծ ասեն, թե ինչ է կատարվում։ Գործողություն է անհրաժեշտ։ Միջազգային հարաբերություններում այդպես է լինում՝ եթե ժամանակին չարձագանքես կամ սկզբունքորեն չարձագանքես, տասնամյակներ են կորչում, և երկրները զրկվում են ազատությունից։ Այս տարածաշրջանում ոչ ոք չի կարող կորել՝ ո՛չ Վրաստանը, ո՛չ Մոլդովան, ո՛չ Ուկրաինան։ Միասին մենք պետք է պաշտպանվենք Մոսկվայից։
Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել Իվանիշվիլիի և նրա հանցակիցների՝ 19 մարդու նկատմամբ։ Նրանք վաճառում են Վրաստանի և նրա ժողովրդի շահերը։
Մենք կոչ ենք անում Եվրոպային, Ամերիկային, աշխարհում բոլորին, անել նույնը՝ գործել սկզբունքային»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 5-ի հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցների ենթարկվածների թվում են.
- Բիձինա Իվանիշվիլի - «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ,
- Գրիգոլ Լիլուաշվիլի - ոչ լեգիտիմ կառավարության անդամ, Պետական անվտանգության ծառայության ղեկավար,
- Կախա Կալաձե - «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ,
- Միխեիլ Չինչալաձե - Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ,
- Մամուկա Մդինարաձե - «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար և խորհրդարանի պատգամավոր,
- Վախթանգ Գոմելաուրի - ոչ լեգիտիմ կառավարության անդամ, ներքին գործերի նախարար,
- Օթար Փարցխալաձե - նախկին գլխավոր դատախազ,
- Իրակլի Ռուխաձե - «Իմեդի» կառավարական քարոզչական հեռուստաընկերության սեփականատեր,
- Լևան Մուրուսիձե - Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավոր, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ,
- Վիկտոր Ջափարիձե - «Վրացական երազանքի» պատգամավոր,
- Դիմիտրի Սամխարաձե - «Վրացական երազանքի» պատգամավոր,
- Գոգա Խաինդրավա - ռեժիսոր, «Վրացական երազանքի» քարոզիչ,
- Իրակլի Կոբախիձե - ոչ լեգիտիմ վարչապետ,
- Գիորգի Կոբախիձե - Իրակլի Կոբախիձեի հայրը,
- Զվիադ Շալամբերիձե - «Վրացական երազանքի» պատգամավոր, Իմերեթիի նախկին նահանգապետ,
- Շալվա Թադումաձե - Գերագույն դատարանի նախագահի տեղակալ,
- Թեա Ծուլուկիանի - «Վրացական երազանքի» պատգամավոր,
- Իրակլի Քարսելաձե - ոչ լեգիտիմ կառավարության անդամ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար,
- Կախի Բեքաուրի - Հաղորդակցության ազգային հանձնաժողովի նախագահ,
Տարբեր սահմանափակումների հետ մեկտեղ պատժամիջոցները ներառում են Ուկրաինայի տարածք մուտքի արգելք, ակտիվների արգելափակում և առևտրային գործունեության ամբողջական կասեցում։