Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանքի» հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների նկատմամբ։ Պատժամիջոցներ են սահմանվել Բիձինա Իվանիշվիլիի եղբոր՝ Ալեքսանդր (Ադիկո) Իվանիշվիլիի, եղբոր կնոջ՝ Քեթևան Խարաիձեի, զարմիկ՝ Ուչա Մամացաշվիլիի և նրա որդու՝ Տիտե Մամացաշվիլիի նկատմամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցների մասին որոշումը Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն ընդունել է հոկտեմբերի 19-ին։ Պատժամիջոցները նախատեսում են այնպիսի տնտեսական սահմանափակումներ, ինչպիսիք են ակտիվների արգելափակումը, առևտրային գործառնությունների կասեցումը, տարանցումը, թռիչքները և ռեսուրսների փոխանցումը Ուկրաինայի տարածքում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարումը, պետական գույքի սեփականաշնորհմանը մասնակցությունը, հողի գնումը և այլն: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել անմիջապես։
Սեպտեմբերի սկզբին Բիձինա Իվանիշվիլիի և 11 այլ վրացի գործարարների տվյալները հրապարակվեցին «Պատերազմ և պատժամիջոցներ» պորտալում, որին աջակցում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը և Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը։ Նրանց թվում էին Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի անդամները՝ Ալեքսանդր Իվանիշվիլին, Քեթևան Խարաիձեն, Ուչա Մամացաշվիլին և Տիտե Մամացաշվիլին։ Նաև Բիձինա Իվանիշվիլիի բիզնես գործընկերներ Իրակլի Ռուխաձեն և Իվանե (Վանո) Չխարտիշվիլին, 1998-2003 թվականներին Վրաստանի պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար, գործարար Լաշա Պապաշվիլիի եղբայր Սուլխան Պապաշվիլին, Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեն, «Էռթոբա, Ռաոբա, Իմեդի» (Էռի) հասարակական շարժման հիմնադիր Լևան Վասաձեն, գործարարներ Գիորգի Կապանաձեն և Դավիթ Խիդաշելին։ Պատժամիջոց կիրառելու համար հիմք է հանդիսացել այն, որ նշված անձինք պատասխանատվություն են կրում այն գործողությունների նյութական կամ ֆինանսական աջակցության համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։
Հոկտեմբերի 19-ին պատժամիջոցների ենթարկված Վրաստանի քաղաքացիների մասին պորտալում հրապարակված է հետևյալ տեղեկությունը.
Ալեքսանդրե Իվանիշվիլի - Վրաստանի այսպես կոչված ոչ ֆորմալ ղեկավարի, վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի եղբայրը, ով լոբբինգ է անում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի շահերը՝ շրջանցելու Ռուսաստանում և Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները։ Նա օգնում է ռուսական ռեժիմին, որը պատրաստել է և, ՄԱԿ-ի նորմատիվ փաստաթղթերին հակառակ, իրականացնում է Ուկրաինայի դեմ նվաճողական պատերազմ, որի շրջանակներում կատարվում են մարդկության դեմ հանցագործություններ և ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունը։ Բացի այդ, իր կնոջ միջոցով [Ալեքսանդր Իվանիշվիլին] բիզնեսներ ունի ռուսական քաղաքական էլիտայի հետ։ Այսպիսով, սուբյեկտը պատասխանատու է այն գործողությունների նյութական կամ ֆինանսական աջակցության համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը:
Քեթևան Խարաիձե - Բիձինա Իվանիշվիլիի եղբոր կինը, «GEOORGANICS LIMITED»-ի (կ/կ 11735691) համահիմնադիրը։ Քեթևան Խարաիձեն (Ալեքսանդր Իվանիշվիլիի կինը) ազգականն է Բիձինա Իվանիշվիլիի, Վրաստանի այսպես կոչված ոչ ֆորմալ ղեկավարի, ով լոբբինգ է անում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի շահերը՝ շրջանցելու Ռուսաստանում և Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները։ Նա օգնում է ռուսական ռեժիմին, որը պատրաստել է և, ՄԱԿ-ի նորմատիվ փաստաթղթերին հակառակ, իրականացնում է Ուկրաինայի դեմ նվաճողական պատերազմ, որի շրջանակներում կատարվում են մարդկության դեմ հանցագործություններ և ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունը։ Ինչպես նաև, վարում է բիզնես ռուսական քաղաքական էլիտայի հետ:
Ուչա Մամացաշվիլի - գործարար, Վրաստանի այսպես կոչված ոչ ֆորմալ ղեկավարի՝ Բիձինա Իվանիշվիլիի զարմիկն ու վստահելի անձը, ով լոբբինգ է անում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի շահերը՝ շրջանցելու Ռուսաստանում և Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները, դրանով իսկ օգնելով ռուսական ռեժիմին, որը պատրաստել է և, ՄԱԿ-ի նորմատիվ փաստաթղթերին հակառակ, իրականացնում է Ուկրաինայի դեմ նվաճողական պատերազմ, որի շրջանակներում կատարվում են մարդկության դեմ հանցագործություններ և ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունը։
Տիտե Մամացաշվիլի - Ուչա Մամացաշվիլիի որդին, «GEO ORGANIKS» ՍՊԸ-ի (կ/կ 7736309721) համահիմնադիրը մինչև 2022 թվականի հունիսի 2-ը։ Տիտե Ուչայի Մամացաշվիլին, Բիձինա Իվանիշվիլիի եղբորորդին է, ով լոբբինգ է անում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի շահերը՝ շրջանցելու Ռուսաստանում և Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները, դրանով իսկ օգնելով ռուսական ռեժիմին, որը պատրաստել է և, ՄԱԿ-ի նորմատիվ փաստաթղթերին հակառակ, իրականացնում է Ուկրաինայի դեմ նվաճողական պատերազմ, որի շրջանակներում կատարվում են մարդկության դեմ հանցագործություններ և ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունը։ Բացի այդ, «GEO ORGANICS» ՍՊԸ-ն, որը կապված է նրա հետ, ապահովում է Ռուսաստանի Դաշնության բյուջեի բարձր եկամտային մասը և հանդիսանում է Ռուսաստանի կառավարության եկամտի կարևոր աղբյուր: Ընկերության հասույթը 2021 թվականին կազմել է 367,0 մլն ռուբլի՝ 19,4 մլն ռուբլի զուտ շահույթով։