Ուկրաինայում զոհվել է վրացի մարտիկ Լևան Սախելաշվիլին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պայքարում զոհվել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի՝ Լևան Սախելաշվիլին։ Նա զոհվել է նոյեմբերի 2-ին՝ հրետանային ռմբակոծությունից։ Լևան Սախելաշվիլին կռվել է Խերսոնի շրջանի ուղղությամբ:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ուկրաինայում վրացի կամավոր Ռոմեո Փարուլավայի խոսքով՝ Սախելաշվիլին պատերազմի առաջին օրերից ամենաթեժ կետերում է եղել։

«Իրպենն էր՝ Կիևի մարզում։ Լիսիչանսկին էր։ Իզիումն էր։ Այն վայրը, որտեղ նա մահացել է այսօր։ Կասեմ նաև Բաշտանկա քաղաքը [Միկոլաևի շրջան], ավելին ասելու իրավունք չունեմ։ Այս վայրերում բոլոր մարտերում առաջին գծում էր։ Ցավոք սրտի, այսօր մեզ հետ նման վատ բան տեղի ունեցավ»,- ասում է Փարուլավան։

Ուղղություններից մեկը, որտեղ այսօր ընթանում են ամենադժվար մարտերը, Խերսոնն է։ Օրեր առաջ Չեչնիայի ղեկավար, ՌԴ նախագահի դաշնակից Ռամզան Կադիրովը խոստովանել էր, որ այնտեղ չեչենական գումարտակներից մեկի 23 մարտիկ է զոհվել, 58-ը վիրավորվել են։

Խերսոն քաղաքը, որը օկուպացված է 2022 թվականի մարտի 1-ից, սեպտեմբերի վերջին Ռուսաստանի կողմից ներառվել է դաշնության կազմում։ Նույն ժամանակահատվածում Ուկրաինան անցավ հակահարձակման։ Հոկտեմբերին հաղորդվում էր, որ ռուսները սկսել են փախչել Խերսոնից, սակայն Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական բաժնի ղեկավար Կիրիլ Բուդանովը դա անվանել է «տեղեկատվական օպերացիա և մանիպուլյացիա»։ Նրա խոսքով՝ իրականում ռուսական բանակը պատրաստվում էր պաշտպանել քաղաքը։

Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմը սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին և շարունակում է մինչ օրս։ Այս ընթացքում Ուկրաինայում զոհվել է 25 վրացի մարտիկ.

  1. Լևան Սախելաշվիլի – Բաշտանկա, Միկոլաևի շրջան, 2022 թվականի նոյեմբեր,
  2. Գուրգեն (Գուգա) Գագնիձե – Դոնեցկի շրջան, Բախմուտ, 2022 թվականի հոկտեմբեր,
  3. Ալեքսանդրե Մարտիաշվիլի – Խերսոնի շրջան, 2022 թվականի հոկտեմբեր,
  4. Միխեիլ Կափլանիշվիլիի - Խերսոնի շրջան, 2022 թվականի հոկտեմբեր,
  5. Էդիշեր Կվարացխելիա - Դոնեցկի շրջան, հոկտեմբեր 2022,
  6. Գելա Գոգիա - Դոնեցկի շրջան, 2022 թվականի օգոստոս,
  7. Բերդիա Ջոխաձե - Խերսոնի շրջան, 2022 թվականի օգոստոս,
  8. Կախա Գոգոլ - Լուգանսկի շրջան, 2022 թվականի հուլիս,
  9. Ալուդա Զվիադաուրի - Լուգանսկի շրջան, 2022 թվականի հունիս,
  10. Կիրիլ Շանավա - Լուգանսկի շրջան, 2022 թվականի հունիս,
  11. Դանիել Գերլիանի - Լուգանսկի շրջան, 2022 թվականի հունիս,
  12. Գիորգի Գրիգոլիա - Լուգանսկի շրջան, 2022 թվականի հունիս,
  13. Ռատի Շուրգաիա - Խարկովի շրջան, Իզյում, մայիս 2022,
  14. Տելման (Տատո) Բիվավա - Դոնեցկի շրջան, Մարիուպոլ, «Ազովստալ», մայիս 2022,
  15. Վիտալի Օրբելաձե - Խարկովի շրջան, Իզյում, 2022 թվականի ապրիլ,
  16. Զազա Բիցաձե - Լուգանսկի շրջան, 2022 թվականի ապրիլ,
  17. Ալիկա Ցաավա - Լուգանսկի շրջան, 2022 թվականի ապրիլ,
  18. Արկադի Կասրաձե - Լուգանսկի շրջան, Ռուբեժնոե, 2022 թվականի ապրիլ,
  19. Դավիթ Մենաբդիշվիլի - Խարկովի շրջան, Իզյում, 2022 թվականի ապրիլ,
  20. Նիկա Շանավա - Խարկովի շրջան, Իզյում, 2022 թվականի ապրիլ,
  21. Դավիթ Գոբեջիշվիլի - Կիևի մարզ, քաղաք Իրպեն, 2022 թվականի մարտ,
  22. Բախվա Չիկոբավա - Կիևի մարզ, քաղաք Իրպեն, 2022 թվականի մարտ,
  23. Դավիթ Ռատիանի - Կիևի մարզ, Իրպեն քաղաք, 2022 թվականի մարտ,
  24. Գիա Բերիաշվիլի - Կիևի մարզ, քաղաք Իրպեն, 2022 թվականի մարտ,
  25. Օլեգ Գեգեչկորի - Կիևի մարզ, 2022 թվականի մարտ:
Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):