Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտնել է, որ շաբաթվա սկզբին Խերսոնի շրջանում հրետանային ռմբակոծության հետևանքով չեչենական գումարտակներից մեկից զոհվել է 23, վիրավորվել՝ 58 մարտիկ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Տեղամասում բոլոր փրկարարական աշխատանքներն ավարտված են, իսկ մահացածների ու վիրավորների վերջնական ցուցակը հայտնի է։ Զոհվել է 23, վիրավորվել՝ 58 զինվոր»,- գրել է Կադիրովը Telegram-ում՝ հավելելով, որ նույն մարտում զոհվել է 70 ուկրաինացի զինվոր։
Ինչպես նշում է Ռամզան Կադիրովը, չեչենները մասնակցում են ջիհադին, իսկ «սրբազան պատերազմի» մեջ ընկնելը իսկական մուսուլմանի համար «մեծ ուրախություն» է։ Նա սպառնում է վրեժ լուծել և խոստանում է հոգ տանել զոհված «եղբայրների» ընտանիքների մասին։
«Հատուկ ռազմական գործողության գոտում զոհված մարտիկների հուղարկավորության համար մեկ միլիոն ռուբլի ենք հատկացնելու, ևս 12 միլիոն ռուբլի պետությունը կվճարի ընտանիքներին։ Բացի այդ, մենք ուխտագնացություն ենք կազմակերպում դեպի Սուրբ Մեքքա սգավորների ընտանիքների համար...
Ես կոչ եմ անում իմ բոլոր հայրենակիցներին միավորվել Ալլահի ճանապարհին: Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Չի կարելի ձեռքերը ծալած նստել: Կրոնի, տան, ընտանիքի, հայրենիքի համար պայքարելը յուրաքանչյուր տղամարդու պարտքն է։ Գոնե ռազմական գործեր ուսումնասիրեք։ Ես ուղղակի զարմացած եմ, թե ինչպես կարելի է տանը հանգիստ նստել և հետևել իրադարձություններին»,- ասում է Կադիրովը։
Մինչ Չեչնիայի ղեկավարի այս հայտարարությունը՝ հոկտեմբերի 25-ին, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ Խերսոնի շրջանի Կայրի գյուղում ճշգրիտ հրետանային հարվածների արդյունքում ոչնչացվել է 30 օկուպանտ, իսկ ավելի քան հազար զինվորական մնացել է փլատակների տակ։
Հոկտեմբերի 18-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան որոշում է ընդունել, որով Չեչնիայի Հանրապետությունը ճանաչվում է որպես Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված, դատապարտվում են Ռուսաստանի կողմից կատարված հանցագործությունները առաջին (1994-1996) և երկրորդ (1999-2009) չեչենական պատերազմների ընթացքում, ինչպես նաև չեչեն ժողովրդի դեմ ցեղասպանության քաղաքականությունը։
Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը Ռամզան Կադիրովին կոչ է արել լքել Ուկրաինան և պայքարել Իչկերիայի անկախության համար։ Դանիլովն ասում է, որ եթե Ռուսաստանը չպարտվի, ռուսները կվերադառնան՝ հերթական անգամ Գրոզնին քանդելու և չեչեններին սպանելու համար։
Չեչենները, որոնք դեմ են Կադիրովին և Ռուսաստանի կառավարությանը, Ուկրաինայում կռվում են 2014 թվականից։ Նրանց թվում է Իչկերիայի առաջին նախագահ Ջոխար Դուդաևի և Շեյխ Մանսուրիի անվան կամավորների երկու գումարտակ։ Չեչենական ջոկատներից մեկը Ուկրաինայի զինված ուժերի կազմում է։