Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին կոչ է արել լքել Ուկրաինան և պայքարել իր հայրենիքի՝ Իչկերիայի անկախության համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
«Քանի դեռ ուշ չէ, դուրս եկեք Ուկրաինայից և պայքարեք Իչկերիայի անկախության համար: Սա լավագույն երաշխիքն է, որ Ռուսաստանը երկրորդ անգամ երկրի երեսից չվերացնի Ջոխարի քաղաքը (Գրոզնի)։ Եթե Ռուսաստանը չկործանվի, նրանք կվերադառնան՝ նորից չեչեն կանանց ու երեխաներին սպանելու համար։ Մոռացե՞լ եք...»,- գրել է Դանիլովը Twitter-ում։
Մինչ Օլեքսի Դանիլովի հայտարարությունը՝ Ռամզան Կադիրովը մեղադրել էր Ուկրաինայի զինված ուժերին ռուսական շրջանները ռմբակոծելու մեջ։ Նա իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության «թույլ արձագանքից» և կոչ արել արմատախիլ անել ուկրաինական քաղաքները:
«Մենք ասում էինք, որ հատուկ ռազմական գործողություն ենք իրականացնում Ուկրաինայի տարածքում, բայց մեր տարածքում պատերազմն արդեն ընթանում է։ Ես շատ դժգոհ եմ սրանից։ Մենք ռազմական դրություն ենք հայտարարել, բայց նրանք [ուկրաինացիները] չեն վարանում, կրակում են։ Իմ կարծիքով՝ մենք թույլ ենք արձագանքում։ Եթե արկ է գալիս դեպի մեզ, դեպի մեր տարածաշրջանը, մենք պետք է գետնի երեսից վերացնենք քաղաքները, որպեսզի հեռավոր հորիզոնը երևա։ Մեր ուղղությամբ կրակելու մասին էլ չպետք է մտածեն»։
Ուկրաինայի Գերագույն Ռադան Չեչնիայի Հանրապետության Իչկերիայի տարածքը ճանաչել է որպես զինված ագրեսիայի հետևանքով Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված։ Հոկտեմբերի 18-ին Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի նախաձեռնությամբ և 287 պատգամավորների աջակցությամբ Ուկրաինայի բարձրագույն օրենսդիր մարմինը դատապարտել է չեչենական առաջին (1994-1996թթ.) և երկրորդ (1999-2009թթ.) պատերազմների ժամանակ Ռուսաստանի հանցագործությունները, ինչպես նաև չեչեն ժողովրդի դեմ ցեղասպանության քաղաքականությունը: Բանաձևի հեղինակները նշում են, որ Ռուսաստանը ահաբեկչության և բռնության միջոցով պատանդ է վերցրել ողջ չեչեն ժողովրդին, ինչի արդյունքում ստեղծվել է Մոսկվայի կողմից վերահսկվող վարչակազմ։ Ուկրաինայի Գերագույն Ռադան կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և միջազգային կազմակերպություններին ճանաչել Իչկերիան որպես Ռուսաստանի կողմից օկուպացված, հետաքննել Իչկերիայում Ռուսաստանի կատարած հանցագործությունները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Կովկասի ժողովուրդներին չներքաշվել Ուկրաինայի դեմ «խայտառակ պատերազմի մեջ». «Պաշտպանեք ձեր ազատությունը հիմա՝ փողոցներում և հրապարակներում, որպեսզի հետագայում ստիպված չլինեք պայքարել լեռներում և անտառներում պարզապես կյանքի իրավունքի համար, երբ Ռուսաստանի իշխանությունը զորահավաքի հաջորդ ալիքների մասին կհայտարարի»,- ասել է Զելենսկին։
