Այսօր՝ ժամը 19:00-ին, «Հանուն ազատության» ուսանողական շարժումը երթ կանցկացնի խորհրդարանի հարակից տարածքից դեպի Արդարադատության տուն։ Ցուցարարները համաքաղաքացիներին կոչ կանեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Այսօր՝ վճռական ընտրությունների նախորդող երեկոյան, մենք հավաքվում ենք Ռուսթավելիի պողոտայում և երթով ևս մեկ անգամ կոչ կանենք մեր համաքաղաքացիներին գալ ընտրությունների և օգտագործել ընտրելու իրենց վճռական իրավունքը՝ փրկելու երկրի ժողովրդավարական, եվրոպական ապագան», - ասվում է ուսանողական շարժման հայտարարության մեջ, որը հրապարակվել է սոցցանցում։ Հայտարարության մեջ նշվում է, որ ակցիան կազմակերպում են երիտասարդական խմբերը։
Երթի կազմակերպիչներից ուսանող Նիկո Մանագաձեն ասում է, որ երթի ընթացքում այլ հայտարարություններ չեն արվելու, բացի ընտրություններին մասնակցելու կոչից։
«Երթը սկսվելու է խորհրդարանից, շարժվելու ենք դեպի Արդարադատության տուն և նորից երթը կավարտենք խորհրդարանի մոտ։ Առայժմ ելույթի կամ կոչով հանդես գալու ծրագրեր չկան։ Սա ևս մեկ փորձ կլինի մեր ձայնը լսելի դարձնելու կառավարությանը, և մենք կոչ ենք անում ողջ բնակչությանը, հատկապես երիտասարդությանը, գալ ընտրությունների և աջակցել այս երկրի եվրոպական ապագային», - ասել է Մանագաձեն «Վրաստանի լուրերին»։
Ընտրությունները տեղի կունենան վաղը՝ հոկտեմբերի 26-ին։ Ընտրողները համամասնական ընտրակարգով չորս տարի ժամկետով կընտրեն Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորների։ Խորհրդարան մտնելու համար քաղաքական միավորումը պետք է հաղթահարի 5 տոկոսի շեմը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը 3 508 294 է։ Նրանցից 135 922 երիտասարդի այս տարի առաջին անգամ հնարավորություն կտրվի մասնակցելու ընտրություններին։
