«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Մամուկա Խազարաձեն ներկայացրել է քաղաքական միավորման ընտրական ցուցակի 26 անդամներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
«Մենք ուժեղ կոալիցիա ստեղծեցինք, որպեսզի Վրաստանի կարևորագույն ընտրություններում փոխենք այն քաղաքականությունը, որը վերջին 20 տարում ետ է մղել երկիրը։ Մենք ստեղծել ենք երիտասարդ, պրոֆեսիոնալ, հայրենասեր մարդկանց թիմ, ովքեր ունեն մեկ նպատակ՝ քաղաքականությունը մաքուր դարձնել, և քաղաքական գործիչները ծառայեն ոչ թե որևէ երկրի, այլ Վրաստանին»,- ասել է Խազարաձեն։
«Ուժեղ Վրաստանի» ընտրական ցուցակի կազմում են՝
- Մամուկա Խազարաձե - «Լելոյի» նախագահ,
- Անա Դոլիձե - «Հանուն ժողովրդի» կուսակցության հիմնադիր,
- Բադրի Ջափարիձե - «Լելոյի» քաղխորհրդի նախագահ,
- Անա Նացվլիշվիլի - պատգամավոր, «Լելոյի» անդամ,
- Լևան Ցուցքիրիձե - «Ազատության հրապարակի» հիմնադիր,
- Իրակլի Կուպրաձե - «Ուժեղ Վրաստանի» գլխավոր քարտուղար,
- Քեթևան Թուրազաշվիլի - «Քաղաքացիներ» կուսակցության անդամ,
- Սաբա Բուաձե - Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավոր, «Լելոյի» անդամ,
- Սալոմե Սամադաշվիլի - պատգամավոր, «Լելոյի» անդամ,
- Դավիթ Ռաքվիաշվիլի - Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար,
- Թամար Լալիաշվիլի - Գերագույն դատարանի նախկին դատավոր,
- Գրիգոլ Գեգելիա - Քաղաքական տեսության դոկտոր, «Լելո» կուսակցության միջազգային քարտուղար,
- Լևան Սամուշիա - իրավաբան, «Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ,
- Փիքրիա Չիխրաձե - Վրաստանի խորհրդարանի երեք գումարումների անդամ, «Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ,
- Գիորգի Ուշիկիշվիլի – երգիչ,
- Վախթանգ Սուրգուլաձե - Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ, «Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ,
- Լանա Գալդավա – «Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ,
- Մակա Նուցուբիձե - հանրային իրավունքի դոկտոր,
- Մեդեա Մետրևելի - բանասիրական գիտությունների դոկտոր, «Ուժեղ Վրաստանի» քաղխորհրդի անդամ,
- Ալեքսանդր Էլիսաշվիլի - խորհրդարանի գործող պատգամավոր, «Քաղաքացիներ» կուսակցության հիմնադիր,
- Բակուր Կվաշիլավա - Քաղաքական գիտությունների դոկտոր,
- Ագիլ Մուստաֆաև - իրավաբան, քաղաքացիական ակտիվիստ,
- Իրակլի Քոբալիա - «Ազատության հրապարակ» քաղաքական շարժման հիմնադիրներից,
- Իրակլի Ուծինաշվիլի - բնապահպանության ակտիվիստ,
- Գիորգի Ռեխվիաշվիլի - փաստաբան, «Քաղաքացիներ» կուսակցության անդամ,
- Օթո Փարուլավա - քաղաքացիական ակտիվիստ, «Լելոյի» երիտասարդական կազմակերպության նախագահ։
Ըստ կոալիցիայի առաջնորդներից Իրակլի Կուպրաձեի, ԿԸՀ ներկայացված ցուցակում կա 108 թեկնածու։
«Ուժեղ Վրաստան» կոալիցիայում ընդգրկված են «Լելո», «Հանուն ժողովրդի», «Քաղաքացիներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ազատության հրապարակ» քաղաքական շարժումը և «GEN Z հանուն Եվրոպայի» շարժումը։ Կոալիցիային միացել է նաև Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։