Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին տարածաշրջանային զարգացման նախարար չի նշանակվի։ «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն նրա թեկնածությունն այս պաշտոնում ներկայացրել էր երկու օր առաջ, սակայն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ նորաստեղծ նախարարությունը կղեկավարի Կախաբեր Գուլեդանին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
- 6 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
Կոբախիձեի բացատրությամբ, նման որոշման պատճառը Լիլուաշվիլիի «տարբերվող մոտեցումներն» են եղել։
«Մի քանի օր առաջ, խորհրդարանական մեծամասնության հետ խորհրդակցությունների հիման վրա որոշում ընդունեցինք Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ստեղծման մասին։ Բացի այդ, հայտարարեցինք, որ այդ պաշտոնը կզբաղեցնի պարոն Գրիգոլ Լիլուաշվիլին։
Անցած օրերին խորհրդակցություններ ենք ունեցել Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ, և պարզ է դարձել, որ նա տարբերվող մոտեցումներ ունի նախարարության գործունեության սկզբունքների, այդ թվում՝ նախարարությունում իրականացվելիք կադրային քաղաքականության վերաբերյալ։ Ուստի մենք որոշում կայացրինք, որ Գրիգոլ Լիլուաշվիլին չի զբաղեցնի տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը։ Այս որոշումը մենք միասին ենք կայացրել»,- ասել է Կոբախիձեն։

Ինչ վերաբերում է Կախաբեր Գուլեդանին, ապա 2022 թվականի հունիսից նա Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի տեղակալն էր, իսկ մինչ այդ՝ Սամգորիի շրջանի թաղապետը և Թբիլիսիի քաղաքային տեսչության ղեկավարը։ 2016-2017 թվականներին Գուլեդանին զբաղեցրել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնը։ Ինչպես ասել է Իրակլի Կոբախիձեն, Կախաբեր Գուլեդանին «կառավարման և տարածաշրջանային խնդիրների վրա աշխատելու շատ մեծ փորձ ունի»։

«Վրացական երազանքի» խորհրդարանն այսօր Անրի Օխանաշվիլիին 6 տարի ժամկետով հաստատել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում։ Օխանաշվիլին 2024 թվականի նոյեմբերից զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։ Նրան կփոխարինի «Վրացական երազանքի» պատգամավոր, 2019-2024 թվականներին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Պաատա Սալիան։
