Դատավորի որոշման հիման վրա՝ Վրաստանի քաղաքացի Մալխազ Պաքսաշվիլին ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և ահաբեկչական գործունեությանն օժանդակելու մեղադրանքով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 4 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Պաքսաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականին և Սիրիայում միացել «Իսլամական պետությանը»։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկության համաձայն՝ 2013-2015 թթ. նա ընդգրկվել է «ռազմական էմիրներ», եղբայրներ Ցեզար և Ցիսկարա Տոխոսաշվիլիների խմբավորման մեջ և ակտիվ մասնակցել հիշյալ ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացվող հարձակումներին և ռազմական գործողություններին։
«Ձերբակալվածը սերտ կապեր է ունեցել «Իսլամական պետության» բարձրաստիճան զինվորականների հետ և զբաղեցրել է նշված ահաբեկչական կազմակերպության խմբավորումներից մեկի այսպես կոչված «նայիբի» պաշտոնը», - ասել է ՊԱԾ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Բաչո Մգելաձեն։
Գործը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածով, որը ներառում է օտար երկրի ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելը և ահաբեկչական գործունեությանն օժանդակելը։ Հանցագործությունը պատժվում է 10-ից 17 տարվա ազատազրկմամբ։
Ցեզար Տոխոսաշվիլին (նույն ինքը՝ Ալ-Բարա Շիշան) ձերբակալվել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին։ Ահաբեկչության համար հետախուզվողը արտահանձնվել է 2020 թվականի մայիսին և այժմ պատիժը կրում է Վրաստանում։ Նրա եղբորը՝ Ցիսկարա Տոխոսաշվիլիին (նույն ինքը՝ Էմիրի Իսա), ՊԱԾ-ի հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են անցյալ տարվա դեկտեմբերին։ Տոխոսաշվիլի եղբայրները Ախմետայի մունիցիպալիտետի Օմալո գյուղից են (Պանկիսիի հովիտ)։ Նրանք Սիրիա են մեկնել 2014-2015 թվականներին:
