Փաշինյանի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումը Ադրբեջանի պահանջների կատարում չէ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը չի նշանակում Ադրբեջանի պահանջների կատարում, թեև այն կունենա տարածաշրջանային նշանակություն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Նոր սահմանադրության մասին առաջարկած իմ թեզը շատ քննարկվեց, այն ներկայացվեց իբրև Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջի կատարում։ Իրականում, «Իրական Հայաստանի» գաղափարախոսության պայմաններում այն ունի բացարձակապես այլ նշանակություն՝ չնայած այս պայմաններում հնարավոր չէ ժխտել, որ այն տեքստը, որը կարող է լինել, ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բոլոր դեպքերում բոլոր Սահմանադրություններին դա վերաբերում է», - «Իրական Հայաստանի գաղափարախոսության» նախագծի քննարկման ժամանակ ասել է Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությամբ օրակարգ է դրվել նոր Սահմանադրության ընդունումը.

«Այն ժամանակ ես համարել եմ, որ դա իրագործելի չէ, ինչու, որովհետև 2019 թվականի ապրիլի  9-ին ուժի մեջ մտավ այն Սահմանադրությունը, որն այսօր գործում է: Անտրամաբանական էր երկու ամիս ուժի մեջ լինող Սահմանադրությունը փոխել: Ինչու էր անտրամաբանական, ոչ թե հիմնավորումն էր վերացել, այլ էլի լինելու էր նույն հարցը՝ խորհրդարանական կառավարման համակարգ, թե կիսանախագահական, և այս հարցի պատասխանը շատ դժվար կլիներ տալ, երբ խորհրդարանական համակարգը գործում էր ընդամենը 1-2 ամիս: Բայց նոր Սահմանադրության թեման շատ կարևոր է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը փետրվարի 19-ին ասել է, որ անհրաժեշտ է նոր սահմանադրություն ընդունել հանրաքվեի միջոցով, «քանի որ նախորդ բոլոր սահմանադրական հանրաքվեները լեգիտիմության հետ կապված լուրջ խնդիրներ են ունեցել»:

Ընդդիմադիրները Փաշինյանին մեղադրում են Ադրբեջանի պահանջները կատարելու մեջ։ Խնդիրը վերաբերում է Սահմանադրության տեքստի մի հատվածին, որը վերաբերում է Հայաստանի անկախության հռչակագրին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Հռչակագիրը պարունակում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը Հայաստանին միացնելու ուղղակի կոչեր», և որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանի սահմանադրությունը պետք է փոփոխվի և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին պետք է վերջ դրվի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։