Փաստաբանի խոսքով՝ ոստիկանները ձերբակալելիս ծեծի են ենթարկել Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Իրակլի Էձգվերաձեին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Իրակլի Էձգվերաձե

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր Իրակլի Էձգվերաձեն, ում երեկ ՆԳ նախարարության աշխատակիցները ձերբակալել էին իր տան մոտ, գտնվում է ժամանակավոր պահման վայրում։ Փաստաբանի խոսքով՝ նրա մոտ առկա են ֆիզիկական բռնության հետքեր։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Իրակլին ասում է, որ ավտոտնակում իրեն բռնության են ենթարկել։ Մարմնի վրա կան կապտուկներ։ Ինձ որպես փաստաբան թույլ չտրվեց ներկա լինել նրա ձերբակալությանը, իսկ ձերբակալությունից հետո մեզ չասացին, թե ուր են տարել։ Այս ամենը օրենքի խախտում է, և Կոկա Կացիտաձեի գերատեսչությանը [Հատուկ քննչական ծառայությանը] կոչ եմ անում հնարավորինս շուտ ուղարկել քննիչներ և հետաքննել ոստիկանության անօրինական գործողությունները։ Նրանք կատարել են քրեական հանցագործություն, որը լիազորությունների չարաշահում է։ Նաև կոչ եմ անում հանրային պաշտպանին գալ և անձնական հսկողության տակ վերցնել նշված գործը։ Տարածված կադրերում երևում է, թե ով է բռնության ենթարկում Իրակլի Էձգվերաձեին, Իրակլին նույնպես գիտի, թե ով է բռնության ենթարկել իրեն»,- լրագրողներին ասել է փաստաբան Լաշա Տկեշելաձեն։

Իրակլի Էձգվերաձեն և սակրեբուլոյում «Ազգային շարժման» մեկ այլ ներկայացուցիչ Իրակլի Նադիրաձեն Գլդանիում վարչական կարգով ձերբակալվել են սեպտեմբերի 4-ի երեկոյան։

«Ինձ զանգեցին ու ասացին, որ Իրակլի Էձգվերաձեի մոտ մոբիլիզացված է մարդկանց որոշակի խումբ, որոնք ոստիկանական համազգեստով չեն, քաղաքացիական համազգեստով են։ Տեղում կոնֆլիկտ է եղել, ինչպես ինձ ասացին։ Երբ հասա, մեքենայի մեջ էին խցկում, ձերբակալում էին։ Չնայած այն հանգամանքին, որ ես բազմիցս խնդրել եմ բացատրել նրան և մեզ, թե ինչու է նա բերման ենթարկվում, մենք ոչ մի պատասխան չստացանք»,- ասել է Նադիրաձեն, ով ազատ է արձակվել ուշ երեկոյան ստորագրված փաստաթղթի հիման վրա։

Ընդդիմադիր կուսակցությունը տեղի ունեցածը գնահատում է որպես «հատուկ օպերացիա» և դա կապում իրենց անդամների նախընտրական գործունեության հետ։

«Փոխանակ «Վրացական երազանքը» այսօր պայքարի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու առջև ծառացած խնդիրների դեմ, պայքարի կոռուպցիայի, աղքատության, գործազրկության, բարձր գների դեմ, նա պայքարում է ընդդիմության դեմ, և ով պետք է լիներ հիմնական թիրախը, եթե ոչ մեր «Միասնություն-Միացյալ ազգային շարժում» կոալիցիան։ Երեկ մենք տեսանք, թե ինչպես անարդարացիորեն այսպես կոչված ոստիկանները կանգնել են մեր կուսակցության Գլդանիի նախընտրական շտաբի պետ Իրակլի Էձգվերաձեի տան դիմաց և ինչպես են նրան սպասել։ Հետո ինչպես են նրան առևանգել։ Այո, դա առևանգում էր, դա ապօրինի ազատազրկում էր։ 3 ժամ տևած կալանքի ընթացքում Իրակլի Էձվերաձեի փաստաբանը չի իմացել նրա գտնվելու վայրը։

Երևի ոչ մեկի համար անակնկալ չէր վարչապետի երեկվա հայտարարությունից հետո, երբ նա բառացիորեն հայտարարեց ընդդիմության նկատմամբ բռնությունների և ռեպրեսիաների մասին։ Նրանց խմբերը չվարանեցին և վարչապետի հայտարարությունը փաստի վերածեցին ընդամենը մի քանի ժամում»,- ասել է «Ազգային շարժման» առաջնորդներից Սոփո Ջափարիձեն։

ՆԳՆ-ից հայտնում են, որ Կենտրոնական քրեական ոստիկանության աշխատակիցները թմրամիջոցների հանցագործության հետ կապված քննչական գործողություն էին իրականացնում, երբ նրանց խանգարել է քննչական գործողության հետ կապ չունեցող Իրակլի Էձգվերաձեն։

«Ազգային շարժման» անդամները մեղադրվում են մանր խուլիգանության և ոստիկանության պահանջին չենթարկվելու մեջ։ Սպասվում է, որ նրանց դատավարությունը կկայանա այսօր։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):