Վրաստանի նախագահը, խորհրդարանի անդամները, նախարարները և նրանց տեղակալները, ինչպես նաև Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների կառավարությունների նախագահները, Գերագույն խորհրդի անդամները, կառավարության անդամները և նրանց տեղակալները այլևս պարտավոր չեն լինի թմրաթեստ անցնել։ Չեղարկվում է նաև խորհրդարանի անդամության թեկնածուի կողմից թմրանյութերի թեստ հանձնելու պարտավորությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
«Վրացական երազանքի» պատգամավորների նախաձեռնած փոփոխությունների համաձայն՝ թմրամիջոցների օգտագործումը և պարտադիր թմրաթեստից խուսափելն այլևս հիմք չեն հանդիսանա հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։
«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն կենտրոնացել է օրենսդրական փոփոխությունների այն հատվածի վրա, որը ենթադրում է պատգամավորի թեկնածուի թմրաթեստ հանձնելու պարտավորության վերացում։
«Կարծում եմ, որ ընդհանուր կոնսենսուս կլինի այս հարցում, որովհետև իսկապես վիրավորական ձև է, երբ պատգամավորական ցուցակում լինել ցանկացողները պետք է թմրաթեստ անցնեն։ Հենց մեկ հարց տրվի, ես առաջինը կվազեմ ու հետազոտության համար մազ կհանձնեմ»,- լրագրողներին ասել է Մդինարաձեն։
«Գիրչի» կուսակցությունը ողջունում է օրենսդրական փոփոխությունները. «Մինչ այժմ ստուգվում էր պատգամավորների, տարբեր պաշտոնյաների մեզի մաքրությունը, և մեր գործընկերները հաճախ էին դժգոհում դրանից։ Այս քննարկումը հանելու համար, կարծես թե, «քոցերը» որոշել են օրենքի նախագիծ ներկայացնել»,- ասել է պատգամավոր Իագո Խվիչիան։
Անկախ պատգամավոր Թեոնա Աքուբարդիան թմրաթեստն անցնելու խնդիր չի տեսնում։ Ինչպես ասում է նա, «նարկոլոգիական թեստը, ի թիվս այլ բաների, հնարավորություն է հանրության համար տեղեկություններ իմանալ պետական ծառայողների մասին, հատկապես խորհրդարանում»:
Գործող օրենսդրության համաձայն՝ վերոնշյալ պաշտոնատար անձինք պարտավոր են հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի սահմանած ժամկետում անցնել թմրանյութերի թեստ և դրա տրման օրվանից 3-օրյա ժամկետում ներկայացնել հակակոռուպցիոն բյուրո։ Այս պարտավորությունը չկատարելու համար սահմանվել է 500 լարի տուգանք։
Օրենսդրական փոփոխությունների հեղինակներն են խորհրդարանական մեծամասնության անդամներ Անրի Օխանաշվիլին, Ալուդա Ղուդուշաուրին, Իրակլի Շաթակիշվիլին, Դավիթ Մատիկաշվիլին, Ռատի Իոնաթամիշվիլին, Միխեիլ Սարջվելաձեն, Գուրամ Մաճարաշվիլին և Ալեքսանդր Տաբատաձեն։
