Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարություն է հրապարակել, որում գրում է Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ Ուկրաինային սահմանակից Կուրսկի և Բելգորոդի շրջաններում սրման մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Ցանկացած էսկալացիայի, ռմբակոծությունների, ռազմական գործողությունների, հարկադիր տարհանման, բնականոն կյանքի ձևերի ոչնչացման համար միայն մեկ պատճառ կա՝ ներառյալ Ռուսաստանի տարածքում, ներառյալ Կուրսկի և Բելգորոդի շրջանները. Ռուսաստանի անվերապահ ագրեսիայի փաստը, օտար տարածքներ նվաճելու նրա փորձը և միջազգային իրավունքի նորմերի անտեսումը։ Հայտնի է նաև «Ռուսաստանի ինքնաոչնչացման» հայեցակարգի հեղինակը՝ սուբյեկտ Պուտինը։ Հետևաբար՝ եզրակացությունները միանգամայն ակնհայտ են։
Ռուսաստանը միշտ հավատացել է, որ չի ենթարկվում արգելող իրավական նորմերին, հետևաբար կարող է անպատիժ հարձակվել հարևան երկրների տարածքների վրա և կեղծավորությամբ պնդել, որ իր տարածքներն անձեռնմխելի են։ Բայց պատերազմը պատերազմ է, որն ունի իր կանոնները, և որում ագրեսորը միշտ հնձում է այն, ինչ ցանում է»,- ասել է Պոդոլյակը։
Միխայլո Պոդոլյակը Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչներից առաջինն է, ով արձագանքել է Կուրսկի մարզում տեղի ունեցող զարգացումներին։ Սակայն նա իր հայտարարության մեջ չի նշել Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին։
Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ի լուսադեմին հարձակում են սկսել Ռուսաստանի Դաշնության սահմանային շրջանի՝ Կուրսկի մարզի ուղղությամբ։ Օգոստոսի 7-ին նրանք գրավել են Սումիի և Կուրսկի մարզերի սահմանին գտնվող «Սուջի» անցակետը և գերի վերցրել մի քանի տասնյակ ռուս սահմանապահների։ Բացի այդ, ըստ տեղեկությունների, նրանց ձեռքում է հայտնվել անցակետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող «Սուջի» գազի չափիչ կայանը՝ Ռուսաստանի մայր գազատարի ենթակառուցվածքի մի մասը, որով գազը Ուկրաինայի տարածքով մատակարարվում է Եվրոպա։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) տվյալներով՝ օգոստոսի 7-ին ուկրաինական կողմի զրահատեխնիկան ներթափանցել է սահմանից մոտ 10 կիլոմետր խորություն։ Կուրսկի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «Կիևի ռեժիմի հերթական լայնածավալ սադրանքը»։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը նրան զեկուցել է, որ հարձակման անցած Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների թիվը հասնում է հազարի, որոնցից առնվազն 100-ը զոհվել են։ Ինչպես ասել է Գերասիմովը, տարածքի խորքում նրանց առաջխաղացումը կասեցվել է։
