Պատգամավոր Քեթևան Թուրազաշվիլին ԿԸՀ-ից և ՆԳՆ-ից պահանջում է արձագանքել իր հոր մահվան գործին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Պատգամավոր, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Քեթևան Թուրազաշվիլին իր հոր մահվան հարցով դիմում է ԿԸՀ նախագահին և պահանջում անհապաղ ազատ արձակել աշխատանքից Սաբուրթալոյի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Թեոնա Ջափարիձեին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Թուրազաշվիլիի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հոկտեմբերի 23-ին, Թեոնա Ջափարիձեն հեռախոսազրույցի ժամանակ վիրավորել է հորը՝ Ալեքսանդր Թուրազաշվիլիին, ով Սաբուրթալոյի տարածքային ընտրական հանձնաժողովում «Քաղաքացիներ» կուսակցության ներկայացուցիչ էր։ Մոտ մեկ ժամ անց տղամարդը մահացել է սրտի կաթվածից։

«Ալեքսանդր Թուրազաշվիլին ստուգում էր տարածքային հանձնաժողովները՝ կատարելով իր ծառայողական պարտականությունները։ Այս մասին Թեոնա Ջափարիձեին հայտնել են տեղամասից, դա նրան դուր չի եկել, քանի որ նա «Վրացական երազանքի» ներկայացուցիչն է, և հորս գործունեությունը զայրացրել է նրան, նա զանգահարել է նրան ու աներևակայելի վիրավորել։ Դրանից հետո հայրս զանգահարեց ինձ, շատ նեղված էր, ասաց, որ իրեն վիրավորել են։ Զանգից 46 րոպե անց մայրս զանգահարեց ինձ և հայտնեց, որ հայրս մահացել է։

Գիորգի Կալանդարիշվիլիից պահանջում եմ անհապաղ հեռացնել Թեոնա Ջափարիձեին աշխատանքից, որպեսզի նա չվնասի այլ մարդկանց, ինչպես նաև օրինակ լինի մյուսներին, որ այս երկրում լկտիությունը, անպատասխանատվությունն ու անդաստիարակությունը անպատիժ չի մնա»,- լրագրողներին ասել է Թուրազաշվիլին։

Տարածքային ընտրական հանձնաժողովում «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Շորենա Բուխրաշվիլին ասում է, որ հոկտեմբերի 23-ին Ալեքսանդր Թուրազաշվիլին զանգահարել է իրեն և հայտնել իր և Թեոնա Ջափարիձեի զրույցի մասին։

Միջադեպի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է, սակայն, փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլիի խոսքով, 3 շաբաթ քննիչները ոչ մահացածի ընտանիքի անդամներին, ոչ էլ տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին չեն հարցաքննել։

«Սա երկակի ստանդարտ է՝ երբ խոսքը ընդդիմադիրի մասին է, երկու ժամում կարող են օրենքը կիրառել, իսկ երբ խոսքը գնում է իշխանության ներկայացուցչի մասին՝ կոծկում են ամեն ինչ։ Արդեն երեք շաբաթ է անցել, և իրավական ելք չկա։ Պահանջում ենք անհապաղ արձագանք»,- ասել է փաստաբանը։

Հոկտեմբերի 23-ին Քեթևան Թուրազաշվիլիի կուսակցական գործընկեր Ալեքսանդր Էլիսաշվիլին լուր է տարածել Ալեքսանդր Թուրազաշվիլիի մահվան մասին։ Նա կատարվածը կապել է տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի արարքի հետ և պահանջել հետաքննություն անցկացնել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Էլիսաշվիլիին մեղադրել է անմեղության կանխավարկածը խախտելու և կատարվածն իր քաղաքական նպատակների համար օգտագործելու մեջ։

«Առանց պատշաճ ապացույցների և հետաքննության նման մեղադրանքները ուղղակի ճնշում են տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի վրա»,- ասված է ԿԸՀ հայտարարության մեջ։

Սաբուրթալոյի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բեսիկ Լաչաշվիլիի խոսքով՝ ինքը «հեռվից լսել է», որ քրեական գործ է հարուցվել։ Նա «Վրաստանի լուրերի» հետ զրույցում հաստատել է, որ ոչ իրեն, ոչ էլ հանձնաժողովի որևէ անդամի հարցաքննության չեն կանչել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։