Պատժամիջոցների ենթարկված Գոմելաուրին, «Խարեբան» և ՆԳՆ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները կպարգևատրվեն Պատվո շքանշանով

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո, Պատվո շքանշանի համար կառաջադրի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Բալթյան երկրները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Բացի այդ, ըստ Կոբախիձեի, եթե որևէ պաշտոնյա պատժամիջոցների պատճառով «ֆինանսական վնաս» կրի, պետությունը կփոխհատուցի նրան։

«Ինչ վերաբերում է ֆինանսական պատժամիջոցներին, ապա եթե որևէ պաշտոնյա այդ պատժամիջոցներից ֆինանսական վնաս կրի, ապա պետությունն ամբողջությամբ կփոխհատուցի այդ վնասը։ Սա միայն պատժամիջոցների պատասխան չէ, սա միայն անարդար որոշման պատասխան չէ, դա նախևառաջ պատասխան է ՆԳՆ ներկայացուցիչների կողմից իրականացված արժանապատիվ գործողություններին, դա պատասխան է արժանապատվությանը և մարդասիրությանը»,- ասել է Կոբախիձեն այսօրվա ճեպազրույցում։

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Պատվո շքանշանի համար կառաջադրվեն ՆԳՆ հետևյալ բարձրաստիճան պաշտոնյաները՝

  • Վախթանգ Գոմելաուրի - Ներքին գործերի նախարար, փոխվարչապետ,
  • Շալվա Բեդոիձե - Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ,
  • Ալեքսանդր Դարախվելիձե - Ներքին գործերի փոխնախարար,
  • Գիորգի Բուտխուզի - Ներքին գործերի փոխնախարար,
  • Իոսեբ Չելիձե - Ներքին գործերի փոխնախարար,
  • Թեյմուրազ Կուպատաձե - Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն,
  • Վաժա Սիրաձե - պարեկային ոստիկանության բաժնի տնօրեն,
  • Սուլխան Թամազաշվիլի - Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն,
  • Զվիադ Խարազիշվիլի («Խարեբա») - Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն,
  • Միլլեր Լագազաուրի - Հատուկ առաջադրանքների վարչության փոխտնօրեն,
  • Միրզա Կեզևաձե - Հատուկ առաջադրանքների վարչության փոխտնօրեն։

Դեկտեմբերի 19-ին, մարդու իրավունքները խախտելու համար, Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել Վախթանգ Գոմելաուրիի, Ալեքսանդր Դարախվելիձեի, Սուլխան Թամազաշվիլիի, Զվիադ Խարազիշվիլիի և Միլլեր Լագազաուրիի նկատմամբ։

Դեկտեմբերի 19-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Վախթանգ Գոմելաուրիի և Միրզա Կեզևաձեի նկատմամբ, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Զվիադ Խարազիշվիլիի և Միլլեր Լագազաուրիի նկատմամբ:

Գոմելաուրիին և նրա տեղակալներին, ինչպես նաև Խարազիշվիլիին և նրա երկու տեղակալներին վիզային պատժամիջոցներ են սահմանել Լիտվան և Էստոնիան։ Վաժա Սիրաձեն և Թեյմուրազ Կուպատաձեն նույնպես պատժամիջոցների են ենթարկվել այս երկրների կողմից։

Իրակլի Կոբախիձեն ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները գնահատել է որպես «հակավրացական որոշում» և հայտարարել, որ բողոքի ակցիաների ժամանակ ՆԳՆ-ն «գործել է ամերիկյանից և եվրոպականից ավելի բարձր չափանիշներով»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։