Բրյուսելում Եվրոպական միության արտաքին գործերի խորհրդի նիստում 27 երկրների արտգործնախարարները քննարկել են Վրաստանի իրադարձությունները և պայմանավորվել «դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու անհրաժեշտության շուրջ»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Արտաքին և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ իրավիճակը վրաց ժողովրդի համար դրական ուղղությամբ չի ընթանում։
«Ժողովրդավարական երկրները չեն ճնշում ընդդիմության ձայնը և չեն սահմանափակում լրատվամիջոցների ազատությունը։ Ի պատասխան՝ մենք կրճատել ենք քաղաքական շփումները և Վրաստանի կառավարության ֆինանսավորումը։
Այսօր մենք պայմանավորվեցինք դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման անհրաժեշտության շուրջ, և Հանձնաժողովն առաջարկը կներկայացնի այս տարի։
Մենք քննարկել ենք նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների ետևում կանգնած վրացի պաշտոնյաներին պատժամիջոցների ենթարկելու հարցը:
Մենք կշարունակենք կանգնել վրաց ժողովրդի կողքին, ներառյալ կառավարության ֆինանսավորումը քաղաքացիական հասարակությանը և վրաց ժողովրդին՝ անկախ ԶԼՄ-ներին ուղղելով»,- ասել է Կալասը։
Նրա խոսքով, ի լրումն Եվրահանձնաժողովի հետ դիվանագիտական և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու վերաբերյալ հարցի քննարկմանը, նիստում «ավելին անելու ցանկություն կար»։
«Շատերն ասացին՝ տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, և մենք պատրաստ ենք լրացուցիչ քայլերի, բայց, ինչպես գիտեք, պատժամիջոցների հետ կապված 27 երկրների համաձայնությունն է պահանջվում։ Ցավոք սրտի, մենք այս կետին չենք հասել, բայց կարծում եմ, որ առանց վիզայի ռեժիմի կասեցումը առաջին և նաև խորհրդանշական քայլն է»,- ասել է Կայա Կալասը։
Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ սլովակ պաշտոնական գործընկերոջ հետ վետո է դրել Վրաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին պատժամիջոցների ցուցակում ներառելու վրա։ Նա միակողմանի է համարել Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ միայն ոստիկանների կողմից բռնությունների մասին տեղեկությունները և ասել, որ ակցիայի մասնակիցների մեջ կան ագրեսիվ տարրեր, վիրավորվել են նաև ոստիկանները։
