Փլուզվել է Սամտրեդիա-Գրիգոլեթի նորակառույց ավտոճանապարհի առաջին հատվածի (ավտոմայրուղի) նորակառույց կամուրջը, որը դեռ պաշտոնապես չեր բացվել, սակայն մեքենաներն արդեն երթևեկում էին։ Վնասվել է բեռնատար ավտոմեքենա, վարորդը փրկվել է:
Ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Ռիոնի գետի բնական վարարումից վնասվել է կառուցվող կամրջի 8-րդ հենասյունը։
Սամտրեդիա-Գրիգոլեթիի առաջին 11,5 կմ հատվածի շինարարությունը վերջնական փուլում է, որն անցնելու է Սամտրեդիա քաղաքով և Սամտրեդիայի և Աբաշայի մունիցիպալիտետների 4 գյուղերով (Տոլեբ, Գորմաղալա, Պիրվել մայիս, Գաուծղինարի): Աշխատանքները պետբյուջեից ֆինանսավորվել են 73 մլն լարիով։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Ռիոնի գետի ջրի մակարդակն այս պահին դեռ բարձր է։ Ջրի մակարդակը իջնելուն պես կուսումնասիրվի ստեղծված իրավիճակը և կվերականգնվի վնասված հենասյունը։

