Պատերազմի սկզբից ի վեր 10-ից 13 հազար ուկրաինացի զինվոր է զոհվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Ըստ Պոդոլյակի՝ Եվրահանձնաժողովի նախագահն իսկապես սխալվել է, երբ ասել է, որ փետրվարի 24-ից հետո «100 հազար ուկրաինացի զինվոր է սպանվել»։
«Կասկած չկա, որ տիկին Ուրսուլան սխալվել է։ Սա ակնհայտ է: Այդ պատճառով ջնջեցին տեսանյութը, հանեցին այս թվերը։ Մենք ունենք գլխավոր շտաբի պաշտոնական գնահատականները, որոնք բարձրաձայնում է գերագույն գլխավոր հրամանատարը։ 10-ից 12,5 - 13 հազարն է զոհվել: Այո, վնասվածքների պատճառով շատ կորուստներ ունենք»,- ասել է Պոդոլյակը «24-րդ ալիքի» եթերում։
Միխայլո Պոդոլյակի խոսքով՝ սխալ են նաև Եվրահանձնաժողովի նախագահի կողմից հայտարարված խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տվյալները։ Ինչպես նշել է նա, այս ցուցանիշը «իրականում 20 հազար չէ» և շատ ավելի բարձր է, հատկապես՝ հաշվի առնելով ազատագրված տարածքներում հայտնաբերված զանգվածային գերեզմանները։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նոյեմբերի 30-ին Twitter-ում հրապարակված տեսաուղերձում հայտնել էր, որ Ուկրաինայում զոհվել է ավելի քան 20 հազար խաղաղ բնակիչ և 100 հազար Ուկրաինայի զինված ուժերի ծառայող։ Ավելի ուշ տեսանյութը ջնջվել է և հրապարակվել է շտկված տարբերակը, որից հանվել է Ուկրաինայում կորուստների մասին մասը։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սփինանտը պարզաբանել է «անճշտությունը» և ասել, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը վերաբերում էր ոչ միայն զոհերի, այլ նաև վիրավորների թվին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը չի հաստատել Եվրահանձնաժողովի նախագահի նշած թվերը։ Ինչպես «Ուկրաինսկա պրավդա»-ի հրապարակմանն է հայտնել Գլխավոր շտաբի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բոգդան Սենիկը՝ սա գաղտնի տեղեկություն է։
Ամերիկացի գեներալ Մարկ Միլի խոսքով, Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհվել կամ վիրավորվել է մոտ 100 հազար ռուս և նույնքան ուկրաինացի զինվոր։ Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին նոյեմբերի սկզբին ասել է, որ պատերազմի սկզբից ի վեր շուրջ 40 հազար խաղաղ բնակիչ է զոհվել:
