Դատախազությունը Թբիլիսիում մթերային խանութի սեփականատեր, ռուսական օրենքի հակառակորդ Վիտալի Գուգուչիային մեղադրում է իշխանական քարոզչական հեռուստաալիքի՝ Pos TV-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և բռնության մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 6 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
Գուգուչիան քրեական գործի հարուցումը կապում է խորհրդարանական մեծամասնության անդամ Վիկտոր Ջափարիձեի հետ երկու ամիս առաջ իր խանութում տեղի ունեցած միջադեպի հետ։ Ջափարիձեն Pos TV-ի 52 տոկոս բաժնետոմսի սեփականատերն է։
Մայիսի 28-ին, երբ Վիկտոր Ջափարիձեն ռուսական օրենքին կողմ քվեարկելուց հետո լքել է խորհրդարանը, քաղաքացիներից մեկը փողոցում նրան անվանել է «ստրուկ»։ Պատգամավորն իջել է մեքենայից, Գուգուչիայի խանութի վաճառասեղանից նարինջ վերցրել ու նետել քաղաքացու ուղղությամբ։ Տեսանյութը մեծ դիտումներ է հավաքել սոցցանցերում։ Հաջորդ օրը Վիկտոր Ջափարիձեն վերադարձել է խանութ՝ ներողություն խնդրելու և փոխհատուցելու կորստի համար։ «Նարինջը խնդիր չէ, դուք մեր երեխաների ապագան եք խլել»,- նրան ասել է Վիտալի Գուգուչիայի կինը՝ Միրանդա Ջոբավան։
Հուլիսի 31-ին Pos TV-ի լրագրող Նաթիա Բերիձեն գնացել է Զուգդիդիի մունիցիպալիտետի Կախաթի գյուղում գտնվող Վիտալի Գուգուչիայի տուն, կնոջ և չորս անչափահաս երեխաների ներկայությամբ նրան վիրավորական խոսքերով դիմել։ Վիտալի Գուգուչիան Նաթիա Բերիձեից և նրան ուղեկցող օպերատորներից պահանջել է հեռանալ։ Վիճաբանությունը վերածվել է ֆիզիկական բռնության. քարոզչական հեռուստաալիքի օպերատորը փորձել է ֆիզիկական բռնություն գործադրել Գուգուչիայի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
«Pos TV հեռուստաընկերության խմբագրական քաղաքականության հակառակորդ Վիտալի Գուգուչիան բանավոր ագրեսիա է արտահայտել լրագրողի և օպերատորի նկատմամբ, որից հետո ֆիզիկական ոտնձգություն է կատարել օպերատորի նկատմամբ։ Սրա արդյունքում լրատվամիջոցների ներկայացուցիչները տեղում չեն կարողացել իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնել»,- հայտնել են դատախազությունից։
Վիտալի Գուգուչիայի խոսքով՝ Pos TV-ի աշխատակիցները իր մոտ են եկել սադրանք կազմակերպելու նպատակով։
«Քանի որ նրանք չկարողացան ինձ հավասարակշռությունից հանել, եթե չհաշվենք այն, որ հայհոյում էի և կեղտոտ խոսքերով էի պատասխանում ընտանիքիս և անչափահաս երեխաներիս աչքի առաջ իմ հասցեին հնչեցրած կեղտոտ սադրանքներին ու մեղադրանքներին, օպերատորն իջեցրեց տեսախցիկը (չէին կարող վերադառնալ առանց առաջադրանքը կատարելու) և գողական տղայի պես ինձ ասաց «արի այստեղ տղա»: Ես բռնեցի նրանից ու ասացի, որ գնա։ Չգիտեմ՝ սա նշանակում է բռնության հոդվա՞ծ։ Մինչ այդ ես նրանց զգուշացրել էի, որ լքեն իմ տունը։ Երբ ես ձեռքով արեցի, նա գցեց տեսախցիկը և քայլեց դեպի ինձ։ Կադրերում պարզ երևում է, որ նա թռչկոտում էր ու հրում ինձ։
Կարծես Վիկտոր Ջափարիձեն փորձում է հաշվեհարդար լինել ինձ հետ՝ նախ Անվտանգության ծառայության գործակալներով, իսկ հիմա՝ քննչական մարմիններով։ Չեմ կարող ասել՝ սա միայն նրա խնդիրն է, թե ոչ։ Վիկտոր Ջափարիձեի հեռուստաընկերությանը ուղարկել են ինձ մոտ, իմ երկխոսությունը Վիկտոր Ջափարիձեի հետ դարձավ այն փաստը, որ ամբողջ «Երազանքը» զայրացավ, և 84 պատգամավորներից ոչ ոք չի կարող ազատ դուրս գալ փողոց, համակարգը աշխատում է իմ դեմ»,- ասել է Գուգուչիան։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով (ծեծ, որն առաջացրել է ֆիզիկական ցավ) և 154 հոդվածի առաջին մասով (լրագրողին մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելը)։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։
Դատախազությունը պահանջում է Վիտալի Գուգուչիայի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառել։ Զուգդիդիի շրջանային դատարանն այս հարցը կքննարկի այսօր՝ օգոստոսի 6-ին։