Պետական անվտանգության ծառայության տեղեկատվությամբ՝ հակահետախուզության վարչության աշխատակիցները ռադիոակտիվ նյութերի ապօրինի իրացման փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Մեղադրյալը Փոթիում փորձել է 2 000 000 ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել ռադիոակտիվ նյութ՝ ուրան:
«Ռադիոլոգիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված զանգվածը, որն առգրավվել է խուզարկության ժամանակ, պարունակում է ռադիոակտիվ նյութ ուրան և պատկանում է միջուկային նյութերի կատեգորիային», - ասվում է Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Գործով հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է ռադիոակտիվ նյութերի ապօրինի օգտագործմանը։ Հանցագործությունը պատժվում է 5-ից 10 տարի ազատազրկմամբ։ Հետաքննությունը վարում է Անվտանգության ծառայության հակահետախուզության վարչությունը։
