2023 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանից գազի ներմուծումն աճել է 119%-ով, իսկ ռուսական գազի տեսակարար կշիռը Վրաստանի ներքին սպառման մեջ կազմել է 24%։ 2022 թվականին Ռուսաստանից 108 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են կատարվել, ինչը տարեկան ռեկորդային ցուցանիշ է։ Ռուսաստանից ներմուծման տեսակարար կշիռը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմում է 12.9%։ Ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 2007 թվականից ի վեր այսքան մեծ չի եղել»,- «Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ը ուսումնասիրություն է հրապարակել Ռուսաստանից Վրաստանի տնտեսական կախվածության մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Փաստաթղթի համաձայն՝ 2022 թվականին Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից աճել է, ինչը շարունակվել է 2023 թվականի առաջին կիսամյակում։
- 2023 թվականի 6 ամսում Վրաստանում գրանցվել է 6 539 ռուսական ընկերություն, իսկ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո՝ 21 326 ընկերություն։ 2022 թվականի մարտից Վրաստանում 3 անգամ ավելի շատ ռուսական ընկերություններ են գրանցվել, քան 1995-2021 թվականներին,
- 2022-2023 թվականներին գրանցված ընկերությունների 96%-ը անհատ ձեռնարկություններ են։ Սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի քաղաքացիների մի մասը տեղափոխվել է Վրաստան՝ երկար ժամանակ ապրելու և բիզնեսով զբաղվելու նպատակով,
- 2023 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանից եկել է 578 հազար այցելու, ինչը 2 անգամ ավելի է 2022 թվականի հունվար-հունիսի ցուցանիշից, սակայն այն դեռևս 16%-ով ցածր է 2019 թվականի նախահամաճարակային ցուցանիշից։ Վրաստան այցելողների ընդհանուր թվի մեջ ռուսաստանցի այցելուների տեսակարար կշիռը կազմում է 20%: Մինչև 2022 թվականը Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը երբեք չի հասել 20 տոկոսի,
- Ռուս այցելուների մի մասն իրականում ներգաղթյալներ են և երկար ժամանակով են հաստատվել Վրաստանում։ Ըստ Սաքստատի՝ 2022 թվականին Վրաստանում մնացել է Ռուսաստանի 62 300 քաղաքացի.
- Վրաստանում ռուս միգրանտների բնակեցումը հանգեցրել է դրամական փոխանցումների զգալի աճի։ 2023 թվականի 6 ամսում Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտներն աճել են 50 տոկոսով և կազմել 1 մլրդ դոլար,
- 2023 թվականի հունվար-հունիսին Վրաստանի արտահանումը Ռուսաստան աճել է 34%-ով և կազմել 344 մլն դոլար։ Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 3%, ինչը 1.3 տոկոսային կետով գերազանցում է 2022 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը։ Արտահանման աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների վերաարտահանման աճով:
- Վրացական գինու արտահանումն առանձնանում է ռուսական շուկայից մեծ կախվածությամբ։ 2023 թվականի 6 ամսում Ռուսաստան գինու արտահանումն աճել է 41%-ով և կազմել 82 մլն դոլար։ Ռուսական շուկան զբաղեցնում է վրացական գինու արտահանման 65%-ը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2005 թվականից ի վեր,
- 2023 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանից ներմուծումն աճել է 31%-ով և կազմել 927 մլն դոլար։ Ռուսաստանից ներմուծման տեսակարար կշիռը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմում է 9%։ 2007 թվականից ի վեր Ռուսաստանի մասնաբաժինը ներմուծման մեջ այսքան բարձր չի եղել:
- 2023 թվականի 6 ամսում ամենաշատը աճել է նավթամթերքի ներմուծումը Ռուսաստանից՝ 75 տոկոսով։ Եթե համեմատենք ռուս-ուկրաինական պատերազմին նախորդած ժամանակահատվածի հետ, նավթամթերքի ներմուծումն աճել է 5 անգամ,
- 2023 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանից գազի ներմուծումն աճել է 119%-ով, իսկ ռուսական գազի տեսակարար կշիռը Վրաստանի ներքին սպառման մեջ կազմել է 24%, մինչդեռ 2022 թվականի հունվար-հունիսին այն կազմել է 6%։ Վրաստանի ներքին սպառման մեջ ռուսական էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կազմել է 0.1%, քանի որ հունվար-հունիսին Վրաստանը փաստացի չի սպառել ներմուծվող էլեկտրաէներգիա,
- 2022 թվականին Ռուսաստանից 108 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են կատարվել, ինչը տարեկան ռեկորդային ցուցանիշ է։ 2023 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանից ներդրումների ծավալն աճել է 7 անգամ և կազմել 56 մլն դոլար, որից 27 մլն դոլարը ներդրվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում, իսկ 18 մլն դոլարը՝ անշարժ գույքի ոլորտում։
- 2023 թվականի առաջին կիսամյակում, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանի հետ Վրաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 32%-ով և կազմել 1.3 մլրդ ԱՄՆ դոլար։ Ռուսաստանի մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ աճել է մինչև 12.4%, ինչը ամենաբարձրն է վերջին 16 տարվա ընթացքում։
Ըստ «Միջազգային թափանիցկություն - Վրաստան»-ի՝ Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից վտանգավոր է, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը բազմիցս օգտագործել է տնտեսական լծակներ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և այլ երկրների դեմ։ Օրինակ՝ 2006 թվականին Ռուսաստանը դադարեցրեց բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան, ապա արգելեց Վրաստանից ապրանքների արտահանումը Ռուսաստան, իսկ նույն տարվա վերջին սկսեց արտաքսել Վրաստանի քաղաքացիներին։
Կազմակերպությունը կարծում է, որ «Վրաստանի կառավարության նպատակը պետք է լինի Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազագույնի հասցնելը։ Ռուսաստանի հետ առևտուրը նվազեցնելու համար Վրաստանի կառավարությունն ավելի ակտիվ և արագ պետք է սկսի աշխատել բոլոր ռազմավարական գործընկերների հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման ուղղությամբ, որոնց հետ մենք դեռ նման համաձայնագիր չունենք»։