ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը կփակվի։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն 6-շաբաթյա վերանայումից հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«5200 պայմանագրերը, որոնք այժմ չեղյալ են հայտարարվել, վատնել են տասնյակ միլիարդավոր դոլարներ, որոնք չեն ծառայել (և որոշ դեպքերում վնասել են) Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահերին», - գրել է Ռուբիոն X հարթակում:
Նա ասել է, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսի հետ խորհրդակցելուց հետո մտադիր է ավելի արդյունավետ կառավարել մնացած մոտ 1000 ծրագրերը։
Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության վարչությանը (DOGE) և «աշխատասեր անձնակազմին», ովքեր «անհամար ժամեր են աշխատել այս վաղուց ուշացած և պատմական բարեփոխումն իրականացնելու համար»:
Հունվարի 20-ին, երկրորդ անգամ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է արձակել 90 օրով դադարեցնելու USAID-ի արտաքին օգնությունը՝ վերանայելու դրա ծրագրային արդյունավետությունը և գնահատելու դրա համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը:
USAID-ը հիմնադրվել է 1961 թվականին՝ նախագահ Ջոն Քենեդու կառավարման օրոք և ֆինանսավորել է մարդասիրական ծրագրեր ամբողջ աշխարհում: Արտաքին օգնության բյուջեն 2025 թվականին պետք է կազմեր 42,8 միլիարդ դոլար։ Թրամփը կարծում է, որ արտաքին օգնության մեծ մասն անօգուտ էր և ծառայել է լիբերալ օրակարգի առաջմղմանը:
