Ռուբիոն դադարեցրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի և USAID-ի արտաքին օգնությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն դադարեցրել է բոլոր ամերիկյան արտաքին օգնության ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են Պետդեպարտամենտի և Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից կամ միջոցով:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Երեկ՝ հունվարի 26-ին, Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի արտաքին օգնության վերագնահատման և վերանայման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանի համաձայն:

«Նա [Մարկո Ռուբիոն] սկսում է վերանայել արտաքին աջակցության բոլոր ծրագրերը՝ համոզվելու համար, որ դրանք արդյունավետ են և համահունչ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը՝ որպես «Առաջին հերթին Ամերիկան» օրակարգի մաս: Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս կուրորեն փող չի տա ամերիկացի ժողովրդի համար դրա դիմաց ոչինչ չստանալով։ Աշխատասեր հարկատուների անունից արտասահմանյան օգնության վերանայումն ու վերակազմավորումը ոչ միայն ճիշտ բան է, այլև բարոյական հրամայական», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նաև մեջբերում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը. «Մեր ծախսած յուրաքանչյուր դոլարը, մեր կողմից ֆինանսավորվող յուրաքանչյուր ծրագիր և յուրաքանչյուր քաղաքականություն պետք է հիմնավորվի երեք պարզ հարցի պատասխանով. արդյո՞ք դա Ամերիկան ​​ավելի անվտանգ է դարձնում, արդյո՞ք դա ավելի ուժեղ է դարձնում Ամերիկան, արդյո՞ք դա Ամերիկան ​​ավելի բարգավաճ է դարձնում»:

Մինչ այս հայտարարությունն հրապարակվելը, Reuters-ը գրում էր այն մասին, որ Թրամփի վարչակազմը կապ է հաստատել USAID-ի հետ, որտեղ աշխատում է ավելի քան 10 000 մարդ, և սպառնացել նրանց «կարգապահական պատասխանատվության ենթարկել», եթե նրանք անտեսեն հրամանները:

Հունվարի 20-ին՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ անց, Դոնալդ Թրամփը գործադիր հրաման արձակեց, որով դադարեցնում էր արտաքին օգնությունը 90 օրով։ Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ արտաքին օգնությունն ու բյուրոկրատիան համահունչ չեն ամերիկյան շահերին և հաճախ հակասում են ամերիկյան արժեքներին։

«Դրանք ծառայում են համաշխարհային խաղաղության ապակայունացմանը՝ օտար երկրներում առաջ մղելով գաղափարներ, որոնք ուղղակիորեն հակադրվում են երկրների ներսում և միջև ներդաշնակ և կայուն հարաբերություններին», - ասվում է հրամանագրում:

USAID-ի պաշտոնյան, ով խնդրել է անանուն մնալ, Reuters-ին ասել է, որ Ուկրաինայում իրականացվող ծրագրերը, ներառյալ դպրոցներին և առողջապահական ծառայություններին աջակցությունը, մայրական շտապ օգնությունը և մանկական պատվաստումները, սառեցվել են: Ինչպես գրում է Reuters-ը, մարդասիրական կազմակերպություններն ու դոնորները փորձում են գնահատել Թրամփի վարչակազմի հրահանգի ազդեցությունը աշխարհի տարբեր երկրներում կյանքեր փրկելու գործողությունների վրա։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։