2025 թվականի հունվարի 1-ից ռուս սահմանապահները կդադարեցնեն աշխատանքը Հայաստանի և Իրանի սահմանի անցակետում։ Այս մասին համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին Կրեմլում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահները կանգնած են 1992 թվականին ստորագրված պայմանագրի հիման վրա։ Ինչպես տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հաջորդ տարվանից անցակետն ամբողջությամբ կվերահսկեն Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։
Միաժամանակ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կատարած աշխատանքի համար։
Ըստ Բաղդասարյանի՝ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները, ինչպես նաև մտահոգություն հայտնել մի շարք ռուս պաշտոնյաների կողմից տարածաշրջանին առնչվող թեմաների վերաբերյալ արտահայտությունների և բառապաշարի վերաբերյալ։
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ենթադրում է տրանսպորտային միջանցքի ստեղծում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի տարածքով։ Նախագծի համաձայն՝ միջանցքը գործելու է յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ առանց Ռուսաստանի մասնակցության։
