Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը հերթական անգամ արձագանքել է «Վրացական երազանքի» կողմից ռուսական օրենքի կրկին նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է հստակ բացատրի կառավարությանն ու ժողովրդին, որ եթե այս օրենքն ընդունվի, եվրաինտեգրման ճանապարհի հաջորդ փուլը՝ բանակցությունները, Վրաստանի համար չեն սկսվի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
X սոցիալական ցանցում Վիոլա ֆոն Կրամոնը գրում է, որ «Վրացական երազանքի» խոստումը եվրոպական ժողովրդավարությունն էր, բայց փոխարենը հերթական անգամ ներկայացրեց ռուսական օրենքը։
«Վրացական երազանքը» սովորականի պես ստել է՝ խոստացել են չներդնել այն օրենքը, որը պետք է չեղարկեին մեկ տարի առաջ, բայց, այնուամենայնիվ, արեցին։ Սա իշխող կուսակցության վերջին տարիների հակաԵՄ և ռուսամետ քաղաքականության շարունակությունն է։ Օրենքի նախագիծը նպատակ ունի սաբոտաժի ենթարկել Վրաստանի ուղին դեպի Եվրամիություն և գոհացնել Մոսկվայի օլիգարխների առաջնորդներին»,- ասում է ֆոն Կրամոնը։
Ինչպես նշում է նա, օրենքն ուղղված է լինելու բացառապես ժողովրդավարամետ հասարակական կազմակերպությունների դեմ, իսկ ռուս գործակալները անպատիժ կշարունակեն իրենց գործունեությունը։
«Օրենքի նախագծի նպատակն է սևացնել ժողովրդավարամետ ոչ կառավարական կազմակերպություններին որպես օտարերկրյա գործակալների, խաթարել նրանց վստահությունը հանրության աչքում և միջոցներ տալ «Վրացական երազանքին»՝ անպատիժ շարունակելու վրացական ժողովրդավարության և եվրոպական ապագայի ոչնչացումը։ Ավելորդ է ասել, որ ռուս գործակալներին, որոնք իրական սպառնալիք են Վրաստանի համար և լայնորեն ներկայացված են երկրում, թույլ կտան առանց որևէ խոչընդոտի շարունակել իրենց գաղտնի գործողությունները»,- ասում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը։
Վիոլա ֆոն Կրամոնը մտավախություն ունի, որ ռուսական օրենքի ընդունումը կարող է Վրաստանի համար թեկնածուի կարգավիճակ արժենալ։
«Վրաստանի ԵՄ-ի թեկնածությունը շնորհվել է ոչ թե կառավարության պատճառով, այլ ի հեճուկս նրա [կառավարության]։ Այս որոշումը վրաց ժողովրդի քաջության շնորհիվ էր՝ աջակցելու ժողովրդավարությանը և եվրոպական արժեքներին։
«Եվրամիությունը պետք է հստակ բացատրի Վրաստանի կառավարությանը և Վրաստանի ժողովրդին, որ «ռուսական օրենքը» ընդունելով, «Վրացական երազանքը» միտումնավոր փակում է երկրի եվրոպական ապագայի դուռը, քանի որ դրանից հետո չեն լինի անդամակցության բանակցություններ կամ չեն լինի Եվրամիությանը ինտեգրվելու ցանկացած այլ ձևեր»,- ասել է Վիոլա ֆոն Կրամոնը։
«Վրացական երազանքը» մտադիր է, որ խորհրդարանը մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը երեք ընթերցմամբ էլ ընդունի այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքը, որը մերժվել է 2023 թվականի մարտին՝ բողոքի ակցիաների և միջազգային ճնշման պատճառով։ Օրենքի նախագիծը ապրիլի 8-ին գրանցվել է խորհրդարանի բյուրոյի կողմից, իսկ իրավաբանական կոմիտեն այն կքննարկի ապրիլի 15-ին։ Տեքստը նույնն է՝ միայն «արտաքին ազդեցության գործակալը» փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ Եթե օրինագիծն ընդունվի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո կդնի ռուսական օրենքի վրա, թեև «Վրացական երազանքը» խորհրդարանում ունի բավարար ձայներ՝ այն հաղթահարելու համար։