Ռուսալեզու դպրոցների ու սեկտորների թիվը չի ավելացել. կրթության նախարար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանում գործում է 11 ռուսալեզու դպրոց և 45 սեկտոր, որտեղ 2022 թվականի նոյեմբերի դրությամբ սովորում է 16 042 աշակերտ։ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է, որ այս տարի ռուսալեզու դպրոցների և սեկտորների թիվը չի աճել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Չխենկելին պատասխանել է խորհրդարանի անդամների կողմից տրված հարցին, որը վերաբերում էր Վրաստանում ռուսալեզու դպրոցների գործունեությանը։ Հարցի հեղինակների խոսքով՝ Վրաստանում գործում է 58 ռուսալեզու դպրոց և սեկտոր, որոնց թիվը գնալով աճում է։ Պատգամավորների խոսքով՝ միաժամանակ ավելանում է նաև ռուսական մասնավոր դպրոցների թիվը։ Նրանց հետաքրքրում էր, թե ինչպիսի՞ն է ԿԳՆ-ի քաղաքականությունը, մասնավորապես, ենթադրում է արդյոք ռուսալեզու դպրոցների/սեկտորների աճ և ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում նախարարությունը նման մասնավոր դպրոցներին ավտորիզացիա տալու հարցում։

Կրթության նախարարը հայտարարել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից պետական ​​և մասնավոր դպրոցներում ռուսական սեկտոր չի ավելացել, իսկ երկու հանրակրթական դպրոցներում ռուսական հատվածն ամբողջությամբ դադարել է գործել։

«Այս փուլում մենք ունենք 11 ռուսալեզու դպրոց և 45 սեկտոր ողջ երկրում։ Բացի այդ, տեղեկացնում ենք, որ 2020-2022 թվականներին ռուսալեզու նոր մասնավոր հանրակրթական ուսումնական հաստատություն ավտորիզացիա չի անցել։ Համաձայն «Կրթության որակի զարգացման մասին» Վրաստանի օրենքի՝ ավտորիզացիան ուսումնական հաստատության կարգավիճակ ստանալու ընթացակարգ է, որի նպատակն է պետության կողմից ճանաչված կրթությունը հաստատող փաստաթուղթ տալու համար համապատասխան գործունեության իրականացման համար անհրաժեշտ չափանիշների կատարումը:

2021 թվականի մայիսի դրությամբ ռուսալեզու դպրոցներում և սեկտորներում ընդգրկված աշակերտների թիվը կազմում էր 14 222, իսկ 2022 թվականի նոյեմբերի դրությամբ՝ 16 042։

Նշենք, որ 1820 աշակերտով ռուսալեզու դպրոցների և սեկտորների կոնտինգենտի ավելացումը հիմնականում կապված է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների հետևանքով Վրաստանի տարածք մուտք գործած այն անձանց հետ, որոնք չեն կարող շարունակել կրթությունը Ուկրաինայի տարածքում»,- ասել է Միխեիլ Չխենկելին։

Կրթության նախարարի խոսքով՝ անցած ուսումնական տարում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ ուկրաինալեզու սեկտորներ են ստեղծվել Թբիլիսիի Միխեիլ Գրուշևսկու անվան 41-րդ և Բաթումիի 20-րդ հանրակրթական դպրոցներում։ Բարձր պահանջարկի պատճառով 2022-2023 ուսումնական տարվա համար Թբիլիսիի 220-րդ հանրակրթական դպրոցում բացվել է ևս մեկ ուկրաինալեզու սեկտոր, ընդլայնվել է նաև Բաթումիի 20-րդ հանրակրթական դպրոցի ուկրաինալեզու սեկտորը։

«Ըստ առկա տվյալների՝ Թբիլիսիում և շրջաններում արդեն ընդունվել է տարբեր տարիքի ավելի քան 2 300 աշակերտ։ Այս փուլում ավելի քան 1 500 երեխա շարունակում է ընդհանուր կրթություն ստանալ ուկրաինախոս սեկտորում՝ Թբիլիսիում և Բաթումում։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ Ուկրաինայից ժամանած աշակերտներին, իրենց ցանկությամբ, հնարավորություն է տրվում ուսումը շարունակել տարբեր լեզուներով Վրաստանի պետական ​​և մասնավոր հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ ինչպես վրացերեն, այնպես էլ ուկրաիներեն և ռուսերեն, ինչպես նաև իրենց նախընտրած այլ լեզուներով»,- ասել է Միխեիլ Չխենկելին։

 

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):