Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին

«Մենք մասնակցել ենք բոլոր ընտրություններին։ Նրանք մեր կուսակցությունը չեղարկում էին, բայց մենք միևնույն է՝ մասնակցում էին, ուրիշ գործընկերներ էինք փնտրում։ Մենք ունենք մեր սեփական քաղաքական օրակարգը, և անկախ նրանից՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, մենք կմասնակցենք», - ասել է «Պահպանողականները Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Կոկա Մորգոշիան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը «Ալտ-Ինֆո»-ի ներկայացուցիչների կուսակցությունը գրանցել է ապրիլի 22-ին։ Կուսակցության նախագահը Գիորգի Քարդավան է։

Կուսակցության հեռուստաալիքը համացանցում և մալուխային հեռուստատեսության ցանցերի միջոցով վերսկսել է հեռարձակումը, որը դադարեցրել էր գործունեությունը անցյալ տարվա հոկտեմբերին։ Հեռուստաալիքը հայտնի է իր ռուսամետ և հոմոֆոբ տրամադրություններով։ «Ալտ-Ինֆո»-ի ղեկավարները որոշումը բացատրել են 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում գրանցած ցածր արդյունքներով։

«Ալտ-Ինֆո»-ն ընտրություններին մասնակցել է «Հայրենասերների դաշինքի» անվան տակ, քանի որ ապրիլին Հանրային ռեգիստրի գործակալությունը լուծարել է նրանց հիմնադրած «Պահպանողական շարժում» կուսակցությունը։

«Հայրենասերների դաշինքը» չկարողացավ հաղթահարել 5% ընտրական շեմը՝ ստանալով ընդամենը 50 596 (2.4%) ձայն։

Խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել «Ալտ-Ինֆո»-ի հիմնադիրներ Զուրաբ Մախարաձեի և գործարար Կոնստանտինե Մորգոշիայի նկատմամբ։

«Ալտ-Ինֆո» արմատական ​​խումբը, որը աչքի է ընկնում բռնի գործողություններով և բռնություն հրահրող ատելության խոսքով, տարիներ շարունակ քարոզչություն է իրականացրել Վրաստանի դաշնակիցների և Սահմանադրությամբ ճանաչված արևմտյան, եվրատլանտյան ուղու դեմ։ «Ալտ-Ինֆո»-ն կարծում է, որ Վրաստանը եվրոպական ապագա չունի, և միայն Ռուսաստանը կարող է փրկել երկիրը։ «Ալտ-Ինֆո»-ն այրում էր ԵՄ դրոշները։

«Ալտ-Ինֆո» արմատական ​​խումբը 2021 թվականի հուլիսի 5-ի բռնի իրադարձությունների կազմակերպիչն էր, որի արդյունքում ֆիզիկական հարձակման ենթարկվեցին լրատվամիջոցների 53 ներկայացուցիչներ։ Հուլիսի 5-ին իր մասնագիտական ​​պարտականությունները կատարելիս դաժանորեն ծեծի ենթարկված TV Pirveli-ի օպերատոր Լեքսո Լաշկարավան հուլիսի 11-ի գիշերը մահացած է հայտնաբերվել իր տանը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։