Մոսկվայի Բասմանի դատարանը Ուկրաինայի կողմից կռվող վրացի կամավոր Ռուսուդան Իվանեիշվիլիին հեռակա կարգով ազատազրկման է դատապարտել։ Ռուսաստանի ՆԳՆ-ն Վրաստանի քաղաքացուն մեղադրում է «զինված հակամարտությանը որպես վարձկան մարտիկ մասնակցելու» մեջ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Քննչական միջնորդությունը Ռ. Իվանեիշվիլիի հեռակա ազատազրկման մասին բավարարվել է 2024 թվականի հունիսի 11-ին»,- հայտնել է դատարանը։
Ռուսական պետական լրատվամիջոցը գրում է, որ 1995 թվականին ծնված Ռուսուդան Իվանեիշվիլին Տղիբուլիի մունիցիպալիտետի Գելաթի գյուղից է։ Նա եղել է Վրաստանի պաշտպանության ուժերի անդամ և անցել է դիպուկահարների պատրաստություն, իսկ 2016 թվականին մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» գործողությանը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2022 թվականին Ռուսաստանից Իվանեիշվիլին եկել է Ուկրաինա, միացել «Վրացական լեգեոնին» և մասնակցել Ռուսաստանի դեմ մարտերին։
Ռուսուդան Իվանեիշվիլին ամուսնու՝ Գելա Բեգլարաշվիլիի հետ կռվում է Ուկրաինայում։ Նրանք այն չորս վրացիներից էին, ովքեր 2022 թվականի ապրիլի 26-ին նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից պարգևատրվեցին Ուկրաինայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության համար:
Վերջին ամիսներին ռուսական դատարանը հեռակա կարգով դատապարտել է Ուկրաինայում կռվող Վրաստանի մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիին և նրա տեղակալ Լևան Փիփիային, ինչպես նաև Լեգեոնի անդամ Գվանցա Գելաշվիլիին։
2022 թվականի փետրվարի 24-ից հետո Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 60 վրացի մարտիկ։
