Ռուսաստանը Մոսկվայում ապաստան է տվել Բաշար Ասադին և նրա ընտանիքին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա այն բանից հետո, երբ Ռուսաստանը նրանց ապաստան է տվել հումանիտար նկատառումներով։ Այս մասին հայտնում են ռուսական պետական ​​լրատվական գործակալությունները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ասադը որոշել է լքել իր պաշտոնը «սիրիական հակամարտության մի քանի մասնակիցների» հետ բանակցություններից հետո և հրամայել է «իշխանության խաղաղ փոխանցում»։

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլիամովը դեկտեմբերի 9-ին հարթակ X-ում հաստատել է, որ Ասադն ու նրա ընտանիքը գտնվում են Մոսկվայում: «Ռուսաստանը դժվար իրավիճակներում չի դավաճանում իր ընկերներին։ Սա է Ռուսաստանի և ԱՄՆ-ի տարբերությունը»,- գրել է դիվանագետը։

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալությունը, հղում անելով Կրեմլի աղբյուրին, հայտնում է, որ ռուս պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության առաջնորդների հետ, որոնք ապահովում են Սիրիայում ռուսական ռազմակայանների և դիվանագիտական ​​հաստատությունների անվտանգությունը։

Դեկտեմբերի 8-ի գիշերը հակակառավարական խմբավորումները ներխուժել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս և հայտարարել նախագահ Բաշար ալ Ասադի տապալման մասին։

Ասադների ընտանիքը Սիրիան ղեկավարում էր 1971 թվականից։ Բաշար ալ-Ասադը նախագահի պաշտոնը ստանձնել է 2000 թվականից։ Սիրիացիները զանգվածաբար դուրս են եկել բռնատիրական ռեժիմի դեմ 2011 թվականին։ Խաղաղ ցույցերը վերածվել են քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում 10 տարվա մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 300 000 մարդ։ 2018 թվականին Բաշար ալ-Ասադը ճանաչել է Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի երկու շրջանների՝ Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ասադի հրաժարականը համարել է «արդարության հիմնարար գործողություն»։

«Սա զգալի ռիսկի և անորոշության պահ է, բայց ես նաև կարծում եմ, որ սա լավագույն հնարավորությունն է սիրիացիների սերունդների կողմից սեփական ապագան կառուցելու համար», - ասել է Բայդենը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները վերջին երկու տարիների ընթացքում թուլացրել են Սիրիայի աջակիցներին՝ Ռուսաստանին, Իրանին և Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահին Լիբանանում:

Սիրիական ընդդիմությունը գլխավորում է սուննի ապստամբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, որը ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրները ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։