Ռուսաստանի կողմից օկուպացված, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «Գերագույն դատարանը» հեռակա կարգով 14 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի քաղաքացի 60-ամյա Նադիմ Խմալաձեին, ով կռվել է Ուկրաինայի կողմից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
ՌԴ գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Նադիմ Խմալաձեն Ուկրաինայի տարածք է ժամանել 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի մարտը, որտեղ ուսումնական կենտրոններում անցել է կրակային ուսուցման և ականների պայթեցման դասընթացներ։
«Դրանից հետո տարբեր զինված կազմավորումների կազմում մասնակցել է ռազմական գործողություններին Իրպեն, Գոստոմել, Բուչա քաղաքներում՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայողների դեմ։ Որպես վարձկան նա ստացել է 745 հազար ռուբլի պարգևավճար»,- ասված է ՌԴ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Միայն մարտին Ռուսաստանը դատապարտել և հեռակա կարգով ազատազրկման է դատապարտել Ուկրաինայի կողմից կռվող Վրաստանի մի շարք քաղաքացիների, այդ թվում.
- Վրաստանի պաշտպանության բանակի նախկին զինծառայող, պահեստազորի սպա Միխեիլ Կամխաձեն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։ Ռուսաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ 2017-2024 թվականներին 58-ամյա Կամխաձեն ուկրաինական կողմում կռվել է «Վրացական լեգեոնի», «Սոխումիի ջոկատի» և ուկրաինական զինված ուժերի 93-րդ բրիգադի «Կարպատսկա սիչ» գումարտակի շարքերում։
- 36-ամյա Գիորգի Կեսարելին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է Կուրսկի շրջանում ահաբեկչություն կատարելու մեջ։
- Վրաստանի 32-ամյա քաղաքացի Լաշա Չիգլաձեն, ով նույնպես գտնվում է Ռուսաստանի «ահաբեկչական ցուցակում», Կուրսկի շրջանի զինվորական դատարանի կողմից դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ «զինված հարձակումների» համար։
- Միխայիլ Բատուրինը մեղադրվել է Կուրսկի շրջանում ահաբեկչություն կատարելու համար և դատապարտվել 25 տարվա ազատազրկման։
- Ռազմական դատարանը Լադո Գամսախուրդիային դատապարտել է 25 տարվա ազատազրկման։ Հետաքննության տվյալներով՝ Գամսախուրդիան, ով հանդիսանում է «Կովկասյան լեգեոնի» ղեկավարը, 2024 թվականի օգոստոս-սեպտեմբերին ներխուժել է Կուրսկի շրջան և զինված հարձակումներ իրականացրել։
