Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ, որում աջակցություն է հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանը և դատապարտում Կրեմլի ագրեսիվ քաղաքականությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Օգոստոսի 7-ին լրացավ Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի 16-րդ տարելիցը, որի արդյունքում Ռուսաստանը հարյուրավոր անմեղ մարդկանց սպանեց և օկուպացրեց Աբխազիան և Ցխինվալիի շրջանը/Հարավային Օսիան։ Ռուսական օկուպացիան վրացական այս շրջանները վերածել է գորշ գոտու, որտեղ տիրում է անօրինություն, չկա հեռանկար, անտեսված են մարդու իրավունքները։
Ռազմական գործողությունները դադարեցվեցին 2008 թվականի օգոստոսին, սակայն Վրաստանի դեմ ռուսական ագրեսիան դրանով չավարտվեց։ Մոսկվան շարունակեց իր այսպես կոչված «սահմանազատումը», այսինքն՝ վրացական տարածքի սողացող անեքսիան, ճնշումը, քարոզչությունը և միջամտության այլ հիբրիդային մեթոդները։
Ուկրաինան աջակցում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և խստորեն դատապարտում է Կրեմլի ագրեսիվ քաղաքականությունը։
Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Վրաստանի ինքնիշխան տարածքից՝ համաձայն 2008 թվականի հրադադարի համաձայնագրի, և չեղարկի Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված «անկախ պետություններ» ճանաչումը»,- հայտարարել են Ուկրաինայի ԱԳ նախարարությունից։
Գերատեսչությունը նշում է, որ Ռուսաստանի ագրեսիան Վրաստանի, իսկ հետո՝ Ուկրաինայի դեմ Մոսկվայի իմպերիալիստական քաղաքականության միայն մեկ դրվագն է, որը տեղ չունի 21-րդ դարում։
«Ռուսական իմպերիալիզմը Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Եվրոպայում դարեր շարունակ անփոփոխ է մնացել և ներառում է խորը արմատացած շովինիզմ, այլ ժողովուրդների, միջազգային իրավունքի, միջազգայնորեն ճանաչված սահմանների անտեսում և կայսերական գերիշխանությունը վերականգնելու ցանկություն։
Վստահ ենք, որ միայն միջազգային հանրության համատեղ ջանքերը կարող են կասեցնել Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ քաղաքականությունը, ստիպել նրան լքել Վրաստանի և Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքները և պատասխանատվության ենթարկել ռուս ռազմական հանցագործներին բոլոր հանցագործությունների և վայրագությունների համար»,- ասված է հայտարարության մեջ։
Օգոստոսյան պատերազմից 16 տարի է անցել։ 2008 թվականին ռուսական ռազմական միջամտության արդյունքում զոհվել է 228 վրացի խաղաղ բնակիչ, 170 զինվոր և 14 ոստիկան։ 150 000 մարդ լքել է իր տունը, որոնցից շատերը մինչ օրս ապրում են տեղահանվածի կարգավիճակով։
