Ռուսաստանի և դե ֆակտո Աբխազիայի միջև երկքաղաքացիության համաձայնագիր կստորագրվի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարությանը՝ օկուպացված դե ֆակտո Աբխազիայի Հանրապետության հետ ստորագրելու «Երկքաղաքացիության հարցերի կարգավորման մասին համաձայնագիրը»։ Վրաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել Ռուսաստանի այս որոշմանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի Աբխազիայի և Ռուսաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների զարգացման գործում։

Մեր քաղաքացիները սպասում էին սրան։ Այժմ նրանք հնարավորություն կունենան պարզեցված ընթացակարգով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն»,- ասել է Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան։

Սեպտեմբերի 9-ին իրավական հարցերի պաշտոնական պորտալում հրապարակված այսպես կոչված համաձայնագրի տեքստի համաձայն՝ ռուսները կկարողանան ստանալ աբխազական «քաղաքացիություն»՝ առանց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու։ Նույն կանոնը կգործի նաև Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության քաղաքացու անձնագիր ունեցող անձանց նկատմամբ։ Բացի այդ, նրանք, ովքեր ունեին «Աբխազիայի քաղաքացիություն» մինչև 2008 թվականի օգոստոսի 26-ը, մինչ Ռուսաստանը կճանաչեր Աբխազիայի «անկախությունը», կկարողանան պարզեցված կարգով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։

«Երկու կողմերի քաղաքացիություն ունեցող անձը օգտվում է սոցիալական ապահովության, կրթության, բժշկական ծառայությունների իրավունքներից՝ համաձայն այն կողմի օրենսդրությանը, որի տարածքում մշտապես բնակվում է», - կարդում ենք այսպես կոչված համաձայնագրում։ Նույն սկզբունքը գործում է նաև զինվորական ծառայության դեպքում:

Այսպես կոչված համաձայնագրի գործողության ժամկետը 5 տարի է և կերկարաձգվի մեխանիկորեն, եթե կողմերից որևէ մեկը նախապես գրավոր չխնդրի դրա դադարեցումը։

Ռուսաստանի և դե ֆակտո Հարավային Օսիայի Հանրապետության միջև երկքաղաքացիության վերաբերյալ նմանատիպ «համաձայնագիրն» ուժի մեջ է մտել այս տարի։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դա գնահատել է որպես օկուպացված շրջանների ապօրինի օկուպացիայի և դե ֆակտո բռնակցման քաղաքականության շարունակություն. «2000-ականների սկզբին Ռուսաստանի Դաշնությունը սկսեց Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների բնակչության անօրինական, բռնի անձնագրավորումը, իսկ 2008-ին անհաջող կերպով փորձեց արդարացնել Վրաստանի դեմ ռազմական ագրեսիան նշված ոչ լեգիտիմ գործընթացով»։

Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված սյսպես կոչված հանրապետությունների հետ համագործակցության ընդլայնումը գրվել է արտասահմանում Ռուսաստանի մարդասիրական քաղաքականության հայեցակարգում։ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին Պուտինի կողմից հաստատված փաստաթղթում ասվում է. «Առաջնահերթ խնդիր է մնում խորացնել երկկողմ համագործակցությունը մշակույթի, գիտության, կրթության, երիտասարդական քաղաքականության, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում հետխորհրդային տարածքի՝ ԱՊՀ անդամ պետությունների հետ, Աբխազիայի Հանրապետության, Հարավային Օսիայի Հանրապետության, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետ»: Բացի այդ, հայեցակարգում նշվում է, որ բալթյան երկրների, ինչպես նաև Մոլդովայի և Վրաստանի հետ հումանիտար և մշակութային կապերի զարգացման ընթացքում հաշվի են առնվելու այդ երկրներում ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանության հարցերը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։