Ռուսաստանի արդարադատության նախարարության «օտարերկրյա գործակալների» ցուցակում ընդգրկված ռուս գրող, հրապարակախոս և լրագրող Վիկտոր Շենդերովիչին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստանի տարածք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Շենդերովիչը հունիսի 1-ին Թել Ավիվից թռել է Թբիլիսի, սակայն սահմանապահները նրան հետ են ուղարկել՝ չբացատրելով պատճառը։ Հունիսի 2-ին և 4-ին նրա մասնակցությամբ միջոցառումներ պետք է անցկացվեին Թբիլիսիում և Բաթումիում։
«Տոնը չեղարկվել է Վրաստանի ՆԳ նախարարության անանուն խմբի կողմից՝ առանց բացատրության։ Նրանք Վրաստանը պաշտպանեցին ինձնից, ապրեն։
Ռիսկի չեմ դիմի և Իվանիշվիլիի Վրաստանը չեմ անվանի Պուտինի գավառ, բայց այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում են, չէ՞։
2006 թվականին, հակավրացական ամոթալի քարոզարշավի և տեղահանության ժամանակ, ես հարյուրավոր այլ մոսկվացիների հետ գնացի Պուշկինի հրապարակում բողոքի ցույցի՝ կրծքիս՝ «Ես վրացի եմ» ցուցանակով... Ինչպես պարզ է դառնում իմ արտաքսումից (Թբիլիսիից), ես դեռ բավականաչափ վրացի չեմ։ Ծիծաղելի է»,- գրել է Վիկտոր Շենդերովիչը սոցցանցում։
Վիկտոր Շենդերովիչը լքել է Ռուսաստանը 2022 թվականի հունվարին։ Դրան նախորդել էր քրեական գործը, որը նրա դեմ հարուցվել էր Պուտինի հետ մտերիմ գործարար, «Վագներ խմբի» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մասին արած հայտարարության պատճառով։
Շենդերովիչը «Էխո Մոսկվա» ռադիոյով Պրիգոժինին անվանել է հանցագործ և մարդասպան, որից հետո Պրիգոժինը դատի է տվել իր պատիվն ու արժանապատվությունը զրպարտելու համար։ 2021 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգի դատարանը Շենդերովիչի հայտարարությունները զրպարտչական է համարել՝ ռադիոյին պարտավորեցրել է մեկ միլիոն, իսկ Շենդերովիչին՝ 100 000 ռուբլի փոխհատուցում վճարել Պրիգոժինին։
Դատարանի որոշման հիման վրա Եվգենի Պրիգոժինը միջնորդել է քրեական գործ հարուցել գրողի դեմ՝ զրպարտության հոդվածով։ Վիկտոր Շենդերովիչի խոսքով՝ ինքը լքել է Ռուսաստանը հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով։ Ավելի ուշ դատարանը վերանայել է որոշումը և Շենդերովիչի նկատմամբ կիրառված գումարը ավելացրել է հասցնելով՝ 1,5 միլիոն ռուբլու։