Ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ռուսաստանի 36 քաղաքներում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված ակցիաների ժամանակ։ Ըստ OVD info-ի՝ ամենաշատ ձերբակալությունները Սանկտ Պետերբուրգում են, որտեղ փետրվարի 16-18-ը քաղաքացիները ծաղիկներ են դրել քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանին։ Ձերբակալվածների թվով երկրորդ տեղում է Մոսկվան, իսկ երրորդում՝ Ստավրոպոլը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է ուղղափառ եկեղեցու քահանա, որը պատրաստվել է Նավալնիի հիշատակին հոգեհանգստի կարգ մատուցել։ Հոգևորականը ոստիկանական բաժանմունքում կաթված է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Որոշ վայրերում ձերբակալվել են նաև մեկ հոգանոց ակցիայի մասնակիցներ։ «Ալեքսեյ Նավալնին սպանված է։ Նրա արյունը քո ձեռքերին է, Վովա» մակագրությամբ թուղթը բռնած կնոջը տարել են Մուրմանսկ քաղաքի միլիցիայի բաժին։ Նովոսիբիրսկում ևս մի կին է ակցիա կազմակերպել։ Նրան նույնպես ձերբակալել են իրավապահները։
Բացի խաղաղ ցույցերի մասնակիցներին ձերբակալելուց, ոստիկանները հեռացրել են նաև բռնաճնշումների զոհերի հուշահամալիր բերված ծաղիկները։
Փետրվարի 16-ին Յամալ-Նենտա ինքնավար շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ N3 ուղղիչ գաղութում զբոսնելուց հետո Ալեքսեյ Նավալնին իրեն վատ է զգացել և գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։ «Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դա դրական արդյունքի չի բերել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,- հայտարարել է գերատեսչությունը։ Russia Today քարոզչական ալիքի աղբյուրը որպես մահվան պատճառ նշել է թրոմբը։
Ավելի ուշ Նավալնիի մահը հաստատել են նրա կողմնակիցները։ «Ալեքսեյ Նավալնին սպանվել է։ Նա մահացել է փետրվարի 16-ին տեղական ժամանակով ժամը 14:17-ին, ինչպես նշված է Ալեքսեյի մորն ուղարկված պաշտոնական հաղորդագրության մեջ»,- գրել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Նավալնիի մարմինը, որը ենթադրաբար գտնվում է Սալեխարդ քաղաքի դիահերձարանում, մինչ այժմ նրա մայրը չի տեսել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մահվան հանգամանքների քննությունը շարունակվում է։
