Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը Եվրոպական խորհրդի նիստից առաջ պատասխանել է Վրաստանի վերաբերյալ հարցին և ասել, որ «բավականին մտահոգված է» երկրում տեղի ունեցող զարգացումներով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Քիմիական նյութերի օգտագործումը ցուցարարների դեմ անօրինական էր և վտանգավոր․ ՎԵԻԱ
«Սա այն ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը չէ, որը մենք ցանկանում ենք ունենալ եվրոպական հողի վրա կամ Եվրամիությանը մոտիկ», - ասել է Ֆրիդենը՝ նշելով, որ աջակցում է բոլորին, ովքեր ցանկանում են եվրոպամետ ուղի ունենալ Վրաստանի համար։
«Առաջին հերթին այն հիմնարար ազատությունները, որոնց մենք հավատում ենք, պետք է պաշտպանված լինեն ամենուր եվրոպական մայրցամաքում։ Ուստի մենք ուշադիր հետևում ենք և կոչ ենք անում Վրաստանի ղեկավարներին հարգել մարդու հիմնարար իրավունքները»,- ասել է Լյուկ Ֆրիդենը։
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Եվրամիության ղեկավարները Բրյուսելում անցկացնում են Եվրոպական խորհրդի նիստ և տարբեր հարցերի հետ մեկտեղ քննարկել են նաև Վրաստանի զարգացումները։
Հանդիպումից առաջ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ասել է, որ առաջնորդները կքննարկեն, թե ինչ կարող են անել Վրաստանի իշխանությունների վրա իրական ճնշում գործադրելու համար, որպեսզի «բռնություն չկիրառվի ցուցարարների նկատմամբ, չճնշվի ընդդիմությունը»։
«Իհարկե, երկուշաբթի մենք դա քննարկել ենք, և պատժամիջոցների մասով համաձայնության չենք եկել, բայց պետք է հետագայում աշխատել դրա վրա»,- ասել է Կալասը։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան նույնպես մեկնաբանություն է արել։ Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի կոչը Վրաստանին եվրոպական ուղուց չհրաժարվելն է։
«Ես տարիներ շարունակ մասնակցում եմ Եվրոպական խորհրդին, և յուրաքանչյուր հանդիպման գերակշռում է մի բան՝ մենք խոստացել ենք այն մարդկանց, ովքեր Եվրոպան իրենց տունն են համարում, որ մենք դուռը չենք փակելու նրանց առաջ, և դա վերաբերում է նաև վրաց ժողովրդին, որն այսօր շարունակում է դուրս գալ փողոցներ ԵՄ դրոշներով։ Մենք չպետք է լքենք նրանց։ Սա մեր դիրքորոշումն է, որը շատ պարզ է։ Այս մասին մենք ասել ենք այս շաբաթ Ստրասբուրգում։ Անկասկած, սա կլինի մեր դիրքորոշումը նաև 2025 թվականին»,- ասել է Մեցոլան։
Սա Եվրոպական խորհրդի առաջին հանդիպումն է Անտոնիո Կոստայի նախագահությամբ։ Նիստից հետո կհրապարակվի հռչակագիր, որտեղ հավանաբար անդրադարձ կլինի նաև Վրաստանի մասին։
