«Սաիրմեի» աշխատակիցների գործադուլի 34-րդ օրը. ընկերությունը բանակցություններ է սկսել գործադուլավորների հետ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հանքային և խմելու ջուր արտադրող «Սաիրմե միներալ վոթերս» ընկերության աշխատակիցներն արդեն 34-րդ օրն է գործադուլ են անում՝ պահանջելով 30 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, ստեղծել անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմաններ և ապահովել ձեռնարկության պատշաճ գործունեությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ընկերության սեփականատիրոջ ներկայացուցիչները երեկ հանդիպել են գործադուլավորներին և խոստացել բավարարել նրանց արդարացի պահանջների մեծ մասը։

Ինչպես «Վրաստանի լուրերին» է հայտնել «Լաբորի» արհմիության ղեկավար Գիորգի Դիասամիձեն, երեկ աշխատանքից ազատվել են ձեռնարկության ղեկավար պաշտոններում աշխատող երեք անձինք, ինչը գործադուլի օրվանից գործադուլավորների պահանջներից մեկն էր։

«Այդ մարդիկ հատկապես ագրեսիվ են եղել աշխատակիցների նկատմամբ և նրանց պատճառով եղել են կոնֆլիկտներ, սադրանքներ։ Այս ընթացքում գրեթե բոլոր գործադուլավորները եղել են Բաղդաթիի ոստիկանությունում։ Նրանցից երկուսին վարչական կարգով կալանավորել են մանր խուլիգանության և անհնազանդության համար, սակայն դատարանը միայն բանավոր նախազգուշացում է տվել և ազատ արձակել։ Եվս վեց մարդ կանչվել է ոստիկանություն։ Հավանաբար, աշխատանքից ազատված այդ աշխատակիցները երեկ բողոքել են գործարանի մուտքի արգելափակման պատճառով»,- ասում է Գիորգի Դիասամիձեն։

Նրա տեղեկություններով՝ այսօր նույնպես կկայանա հանդիպում «Սաիրմեի» սեփականատիրոջ ներկայացուցիչների հետ։ Երկու կողմերի դիրքորոշումն այն է, որ գործադուլը փոխադարձ համաձայնությամբ պետք է ավարտվի մինչև երկուշաբթի։

«Նրանք ներողություն խնդրեցին գործադուլավորներից, որ այս պայմաններում ստիպված են եղել բողոքել, որ չգիտեն իրականությունը, հիմա հասկացել են։ Գործադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Համաձայնությունը կարևոր է, որպեսզի այս ձեռնարկությունը աշխատի, մարդիկ աշխատեն»,- ասում է Դիասամիձեն։

Աշխատանքային ծանր պայմաններից և ցածր աշխատավարձերից դժգոհ 35 աշխատակիցներ փետրվարի 12-ին գործադուլ էին հայտարարել, որին նախորդել էր ընկերության հետ անհաջող միջնորդական գործընթացը։ Բողոքի ակցիան շարունակվում է 24 ժամ ձյան և սառնամանիքի պայմաններում։ Գործադուլ անող աշխատակիցներին գործատուն չի վճարել հունվար ամսվա աշխատավարձը և պահանջել է լքել արհմիությունը։ Գործադուլից մոտ երկու շաբաթ անց «Սաիրմե միներալ վոթերսի»  փոխտնօրեն Լևան Կասրաձեն վերջնագիր էր ներկայացրել աշխատակիցներին, որ ընկերությունը կհամաձայնի բանակցություններին միայն այն դեպքում, եթե Գիորգի Դիասամիձեն չմասնակցի դրանց։ Ըստ Կասրաձեի, գործադուլավորների, հատկապես Դիասամիձեի շահագրգռվածությունը իրական արդյունք չստանալն էր:

Փետրվարի 20-ին «Լաբոր» արհմիությունը դիմել է Վրաստանի հանրային պաշտպանին և խնդրել որոշել ընկերության կողմից գործադուլ անող աշխատակիցների նկատմամբ խտրական վերաբերմունքը՝ արհմիության անդամակցության հիմքով։ Ինչպես ասում է Գիորգի Դիասամիձեն, սկսվել է ենթադրյալ խտրականության փաստի ուսումնասիրությունը։ Ընկերությունը աշխատակիցներին հունվարի աշխատավարձը վճարել է միայն հանրային պաշտպանին դիմելուց հետո։

«Սաիրմե միներալ վոթերս»-ի տնօրենը ՌԴ քաղաքացի Յանինա Մաշկովան է։ Ընկերության բաժնետոմսերի 92%-ը պատկանում է Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացի, 1998 թվականին ծնված Յակով Գվիչիային։ Մնացած 8%-ը նույնպես պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներ Գիա Գվիչիային և նրա կնոջը՝ Խաթունա Գվիչիային։ Գիա Գվիչիան նաև «Սաիրմե Միներալ Վոթերս»-ի դիտորդ խորհրդի անդամ է։ Նա Սանկտ Պետերբուրգում խոշոր գործարար է, Լենինգրադի մարզում գործող «Վիբորգ տերմինալ»-ի նախագահը և ընկերության բաժնետոմսերի 51%-ի սեփականատերը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):