Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հաստատել է, որ ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ուղարկված նախագահ Ջո Բայդենի ընդունելության հրավերը չեղարկվել է։ Պապուաշվիլին այս որոշումը «անլուրջ» է որակել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ինչպես ճշտեցի, իսկապես այդպես է եղել։ Դա լուրջ չէ։ Ինչի՞ մասին խոսենք ընդհանրապես։ Իր իսկ կողմից ուղարկված հրավերը ետ է կանչվել հաջորդ օրը։ Նման պահվածքը անլուրջ է։ Առաջին հերթին սա վիրավորանք է Ամերիկայի և Ամերիկայի ժողովրդի նկատմամբ, ինչը մենք տեսել ենք վարչակազմի այս պահվածքով։
Ես ոչ մի կերպ չեմ կարող գնահատել այս պահվածքը։ Այսքան տարի ամերիկյան վարչակազմը մեզ անվանում է ռազմավարական գործընկեր, և նրանք պետք է գոնե հյուրընկալություն սովորեին վրաց ժողովրդից։ Գոնե մեր ժողովրդից դա կարող էին տանել։ Թվում է, թե մենք չկարողացանք դա ինչպես հարկն է կիսել նրանց հետ»,- լրագրողներին ասել է Պապուաշվիլին։
Միևնույն ժամանակ, խորհրդարանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին Վրաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու մեջ և ասել, որ նրանք չեն խուսափում «չափանիշից ցածր բոլոր տեսակի գործողություններից», որպեսզի «ինչ-որ կերպ ընդդիմությանը մղեն առաջ, նրանց խոսելու թեմա տա»։
Վրաստանի վարչապետն այսօր, սեպտեմբերի 25-ին, պետք է մասնակցեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա կնոջ՝ Ջիլ Բայդենի անունից Նյու Յորքում կայանալիք պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների։ Սակայն, Բայդենի վարչակազմը չեղարկել է Իրակլի Կոբախիձեի հրավերը։ Ըստ «Ամերիկայի Ձայնի»՝ վարչապետի հրավերը չեղարկելու հետ մեկտեղ ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է նաև բոլոր հանդիպումներից Վրաստանի պատվիրակության և վարչապետ Կոբախիձեի, ինչպես նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
