Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի սեպտեմբերի 15-ի հրամանի համաձայն՝ Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետի տարածքում գտնվող Սամուխիի դաշտում ժամանակավորապես արգելվել է չվող թռչունների որսը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Նախարարության տվյալներով՝ Սամուխիի հովտում չվող թռչունների որսը լրջորեն սպառնում է այծյամների վերականգնման ծրագրին։ Կրակոցների ձայնը վախեցնում է այծյամներին և բաց տարածքներից նրանք ապաստան փնտրելու և թաքնվելու համար տեղափոխվում են անտառային թփուտային շրջաններ, որտեղ դառնում են գայլերի զոհը։
Հաշվի առնելով դա՝ մինչև 2023 թվականի մարտի 1-ը արգելվել է չվող թռչունների որսը Վաշլովանիի պահպանվող տարածքների սահմանագծի և Վրաստան-Ադրբեջան պետական սահմանի միջև ընկած Սամուխիի դաշտում։
Գերմանիայի և Ադրբեջանի կառավարությունների, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) օգնությամբ 2013 թվականից Սամուխիի դաշտում իրականացվում է այծյամների վերականգնման ծրագիրը։ Վրաստանում այծյամները ամբողջովին վերացել է 1990-ականներին։ Սամուխիի դաշտում և շրջակայքում ներկայումս բնակվում է մոտ 200 այծյամ։ Ադրբեջանից այծյամների ռեինտրոդուկցիան (տեսակի կրկին վերադարձն ու վերականգնումը) համարվում է Վրաստանում ամենահաջողված կոնսերվացիոն և վերականգնման նախագիծը։
Սամուխի դաշտում, Վրաստանի ծայր հարավ-արևելյան հատվածում, Վաշլովանիի պահպանվող տարածքների և ադրբեջանա-վրացական պետական սահմանի միջև, կառավարությունը նախատեսում է ստեղծել «Նուգզար Զազանաշվիլի անվան Սամուխի բազմաֆունկցիոնալ տարածք»: Սա կլինի Վրաստանում առաջին պահպանվող տարածքը, որը կոչվելու է վրացի գիտնական, հայտնի բնապահպան և բանաստեղծ Նուգզար Զազանաշվիլիի անունով։ Նուգզար Զազանաշվիլին այս կազմակերպության հետ համագործակցում է 90-ականների սկզբից, երբ հիմնադրվեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան ծրագիրը։ Նա այս ծրագրի ղեկավարներից էր։ Նրա անմիջական մասնակցությամբ երկրում ստեղծվել են բազմաթիվ պահպանվող տարածքներ։ Նրա ղեկավարությամբ սկսվել է Սամուխիի դաշտի այծյամների վերականգնման ծրագիրը։ Նուգզար Զազանաշվիլին մահացել է անցյալ տարի, 64 տարեկան հասակում։
