Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Սերգեյ Շամբան կարծում է, որ Վրաստանը շարունակում է մնալ «հանրապետության» գլխավոր սպառնալիքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Չնայած նրան, որ Աբխազիան և Հարավային Օսիան ռազմական ճանապարհով միավորելու նրանց հույսերը ձախողվել են, Վրաստանը շարունակում է մնալ մեր երկրի գլխավոր սպառնալիքը։ Հաշվի առնելով մեր երկրին սպառնացող վտանգները՝ հիմնական խնդիրը, ինչպես նախկինում, մնում է անվտանգության խնդիրները լուծելը»,- այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, ասել է Սերգեյ Շամբան կլոր սեղանի («Աբխազիան անվտանգ և կայուն զարգացման հեռանկարի փնտրտուքներում») ժամանակ։
Դե ֆակտո արտաքին գործերի նախարարի խոսքով՝ 2020 թվականից ի վեր Աբխազիայի Հանրապետության ռազմական բյուջեն կրկնապատկվել է, և «երկրի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում զինված ուժերի զարգացմանը»։
«2020-2024 թվականներին տեղի է ունեցել կազմակերպչական կազմի բարելավում, զինված ուժերի մարտական կազմի հետևողական աճ, որն ուղղված է մարտական գործողություններ վարելու նոր մեթոդների ներդրմանը, բանակը զինված հակամարտության ժամանակակից պայմաններին հարմարեցնելուն և զինված ուժերի մարտական ներուժի ավելացմանը»,- նշել է նա։
Սերգեյ Շամբան ասել է նաև, որ վերջին շրջանում զգալիորեն աճել է ռազմական հրամանատարական մարմինների պատրաստության ինտենսիվությունը, որն ուղղված է զորքերի հնարավորությունների մեծացմանը և իրականացվում է ՌԴ ԶՈւ հետ համատեղ։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը միջոցներ է ձեռնարկել՝ ապահովելու Աբխազիայի Հանրապետության օդային տարածքի պաշտպանությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումներից։ Այս և շատ այլ միջոցներ, որոնք ամրապնդվում են Ռուսաստանի Դաշնության հետ մեր ռազմական և ռազմավարական կապով, մեզ վստահություն են տալիս Վրաստանի կողմից հնարավոր ագրեսիան հետ մղելու մեր ունակության հարցում»,- ասել է Սերգեյ Շամբան։
