Սոչիից դեպի օկուպացված Աբխազիայի ծովափնյա Գագրա հանգստավայր «Ծիծեռնակ» անունով արագընթաց գնացք կերթևեկի։ Ռուսական երկաթուղիներին պատկանող գնացքն այսօր սկսել է ամենօրյա երթևեկությունը և Գագրա է տեղափոխել 60 ուղևոր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Ռուսական քարոզչական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Գագրայի երկաթուղային կայարանում ուղևորներին դիմավորել են Աբխազիայի երկաթուղու և Գագրայի այսպես կոչված վարչակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքի բնակիչները։ Ժամանածներին դիմավորել և զվարճացրել են աբխազական պարերով։
«Այսօր կարևոր իրադարձություն է տեղի ունեցել՝ «Ծիծեռնակ» արագընթաց գնացքը ժամանել է Գագրա»,- ասել է Աբխազիայի դե ֆակտո էկոնոմիկայի փոխնախարար Թեյմուրազ Միքվաբիան։ Նրա խոսքով, որպեսզի դա հնարավոր դառնար, Աբխազիայի և Ռուսաստանի երկաթուղիները մեկ տարի սերտ համագործակցել են։
«Այսօր Գագրա է ժամանել 60 ուղևոր։ Սա, իհարկե, շատ չէ, բայց մեր հաշվարկներով առաջիկայում կազմը 80-90 տոկոսով կհամալրվի։ Գնացքն ունի հարմարավետ ճանապարհորդության համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում՝ օդորակիչ։ Դա ավելի հարմար ու հեշտ կլինի, քան ոտքով սահմանը հատելը»,- ասել է Միքվաբիան, ով վստահ է, որ շատերը կցանկանան առանց հերթ կանգնելու Ռուսաստանից Աբխազիա հասնել։
Սոչի-Գագրա արագընթաց գնացքով ճանապարհորդության տևողությունը մոտ 3 ժամ է։ Ուղևորները Ռուսաստանի տարածքում սահմանային հսկողություն կանցնեն Վեսելոե երկաթուղային կայարանում, իսկ օկուպացված Աբխազիայում՝ Ցանդրիպ (Գանթիադի) կայարանում։ Տոմսերի արժեքը կազմում է 755-ից 1005 ռուբլի (մոտ 24 լարիից մինչև 32 լարի):
Այսպես կոչված Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ ռուս գործընկերների հետ քննարկելու են արագընթաց գնացքի երթուղու երկարացման շուրջ։
