Շովիում՝ աղետի գոտում, հայտնաբերվել է ևս չորս մարդու դի։ Այս մասին տեղեկությունը հաստատում են ՆԳՆ-ից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի։ Փրկարարները երեկ երկու դի են հայտնաբերել։
Այս պահին ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած։ Կառավարության ներկայացուցիչների խոսքով՝ երեկ և այսօր ուղղաթիռներով ավելի քան 200 մարդ է տարհանվել աղետի գոտուց։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Շովիում օգոստոսի 3-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, տեղի է ունեցել սողանք՝ հովտում առաջացրել ջրհեղեղ։ Ակտիվ բնական պրոցեսները տևել են ավելի քան մեկ ժամ։ Հանգստավայրի տարածքում հյուրանոցներն ու քոթեջները կառուցված են գետահովտում, որը ծածկվել է սելավով։ Ավերվել են փոքր քոթեջներ, վնասվել են նաև հյուրանոցներ։ Ջրհեղեղը տարել է ավտոմեքենաներ։ Աղետի գոտում փրկարարական աշխատանքները սկսվել են գրեթե 3 ժամ ուշացումով։ Սելավը քանդել է դեպի Շովի տանող միակ ճանապարհի կամուրջները։
Փրկարարներին հաջողվել է աղետի գոտի մտնել միայն սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներով։ Ուղղաթիռների ժամանման ժամի վերաբերյալ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն ասել է, որ «ամեն ինչ, ներառյալ ուղղաթիռը, ունի համապատասխան մոբիլիզացիոն շրջան, և ծանուցումը ստանալուց հետո ամենակարճ ժամկետում՝ հաշվի առնելով այս մոբիլիզացիոն շրջանը, առաջին ուղղաթիռը հասդել է դեպքի վայր»։
 
																 
                  
 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			