Շովիում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի։ Ինչպես հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին, դիակները աղետի գոտուց տեղափոխվել են դիահերձարան։ 25 մարդ դեռ որոնվում է։ Անհետ կորածների թվում կան նաև երեխաներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
«Մենք երեկ հայտարարել ենք, որ 50 հոգու հետ չենք կարող կապ հաստատել։ Այս տեղեկատվության ճշտման արդյունքում այս թիվը կրճատվել է մինչև 36։ 14 անձի ինքնությունը պարզվել է ճշտման արդյունքում։ Եղել են կրկնակի զանգեր և եղել են դեպքեր, երբ մարդիկ են հայտնվել, որոնց հետ օրվա ընթացքում հնարավոր չի եղել կապ հաստատել: Եղել են դեպքեր, երբ նրանք թաքնվել են անտառում։ Երեկ մենք նրանց հավաքեցինք երկու անվտանգ վայրերում, և նրանք գիշերեցին հրշեջների և ոստիկանների ուղեկցությամբ։ Առավոտյան ընդհանուր հաշվով 210 մարդ անվտանգ տեղափոխվել է։
Ոչինչ բացառված չէ, մենք հույս ունենք, որ կարող ենք ողջ մարդկանց հայտնաբերել, թեև սպասելիքը կարող է լինել 50/50»,- ասել է Մղեբրիշվիլին։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետի խոսքով, այն մարդիկ, ովքեր դեռ փնտրում են իրենց ընտանիքի անդամներին, վաղը կտեղափոխվեն աղետի գոտի։
«Միևնույն ժամանակ, այսօր երեկոյան՝ ժամը 10-ի սահմաններում, կկարողանանք որոշակի անձանց նույնականացման նպատակով որոշ մարդկանց տանել դիահերձարան և սկսել նույնականացման ընթացակարգերը։ Այսօր ընդհանուր առմամբ 11 դի է տեղափոխվել դիահերձարան»,- ասել է Թեմուր Մղեբրիշվիլին։
Շովիի տարածքում սելավը, որին նախորդել են սողանքներ, առաջացել է օգոստոսի 3-ին, ժամը 15։15-ի սահմաններում։ Սելավն ամբողջությամբ ավերել է հանգստավայրի քոթեջները, վնասվել հյուրանոցներ, քշել մեքենաներ, քանդել դեպի Շովի տանող միակ ճանապարհին առկա կամուրջները։ Փրկարարներին հաջողվել է 3 ժամ անց մտնել աղետի գոտի՝ միայն սահմանապահ ոստիկանության ուղղաթիռների օգնությամբ։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է մոտ 400 հրեջ-փրկարար։ Նրանցից 150-ը գիշերը գտնվել են աղետի գոտում, իսկ գիշերվա ժամերին ուղղաթիռները դադարեցրել են աշխատանքը։
