Շովիի աղետի գոտում շարունակվող որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ զոհվածի մարմին։ Օգոստոսի 15-ի դրությամբ սողանքի հետևանքով զոհվել է 26 մարդ, 7-ը դեռ համարվում է անհետ կորած։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
ՆԳ նախարարության տեղեկության համաձայն՝ աղետի էպիկենտրոնում ցամաքի 90%-ը ստուգվել է։ Որոնողական աշխատանքներին, որոնք ընթանում են ինչպես էպիկենտրոնում, այնպես էլ Ռիոնի ու Ճանճախի գետերի հուներում, ներգրավված է կենդանի ուժ, ծանր տեխնիկա և լողացող միջոցներ։
Օգոստոսի 3-ին Ռաճայում՝ Բուբա լեռից սկիզբ առած սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է Շովի հանգստավայրը։ Փրկարարական գործողությունները սկսվել են 3 ժամ ուշացումով, իսկ օրվա վերջում օդաչուները դադարեցրել են օպերացիային մասնակցելը, քանի որ ուղղաթիռը գիշերը չի կարողացել անվտանգ թռչել։ Կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ հնարավոր չի եղել խուսափել ողբերգությունից, ինչի հետ համաձայն չեն անկախ փորձագետները։
