Լատվիայում ձերբակալվել է Կրեմլի քարոզչական հրատարակության`«Sputnik Լիտվայի» գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պետական անվտանգության ծառայությունը նրան մեղադրում է լրտեսության և Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների խախտման մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
Լատվիական Delfi լրատվական պորտալը գրում է, որ հունվարի 3-ին Ռիգայում դատարանի որոշմամբ ձերբակալվել է Լատվիայի քաղաքացի, ով կասկածվում է Կրեմլի քարոզչական ռեսուրսին տնտեսական ռեսուրսներ տրամադրելու մեջ, որը գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ։ Ըստ Delfi-ի՝ Պետանվտանգության ծառայությունը հայտնել է, որ ձերբակալվածն աշխատում է Կրեմլի կողմից վերահսկվող Russia Today գործակալության տեղեկատվական ռեսուրսներից մեկում, որը տարածում է հաղորդագրություններ՝ համաձայն Կրեմլի շահերի, այդ թվում՝ պարբերաբար վարկաբեկելով Լատվիային և նրա դաշնակիցներին։ Delfi-ն գրում է, որ քրեական գործը հարուցվել է ԵՄ պատժամիջոցների հնարավոր խախտման փաստով։
«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, բացարձակապես անօրինական, անհեթեթ և առանց շարժառիթների», - ասել է Ռուսաստանի կառավարության կողմից ղեկավարվող Russia Today-ի (որը ներառում է նաև Sputnik-ը) գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովը:
Կիսիլիովի խոսքով՝ Կասեմն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում և աշխատում է Ռուսաստանում, սակայն դեկտեմբերի 30-ին «ընտանեկան պատճառներով» վերադարձել է Լատվիա։
Մարատ Կասեմի ձերբակալությանն արձագանքել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ինչպես նշել է նա, կես տարի առաջ Կասեմը բողոքել է, որ Բալթյան երկրների իշխանությունները հետապնդում են իրեն՝ մասնագիտական գործունեության պատճառով։
«Նա այսօր ձերբակալված է։ Սա բռնապետական ռեժիմների վրեժն է նրա ազատության, ճշմարտության, սկզբունքներին հավատարիմ մնալու համար»,- ասել է Զախարովան։
Եվրամիությունն արգելել է Russia Today հեռուստաալիքի և Sputnik գործակալության աշխատանքը ԵՄ երկրների տարածքում մարտ ամսից՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելուց հետո։ «Պետական Russia Today-ը և Sputnik-ը, ինչպես նաև նրանց մասնաճյուղերը, այլևս չեն կարողանա տարածել իրենց ստերը՝ արդարացնելու Պուտինի պատերազմը և պառակտում սերմանելու մեր միությունում»,- այն ժամանակ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: