Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը թաքցնում է Շովիի աղետի մասին հանրային տեղեկությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նինո Թանդիլաշվիլի

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությանը կից շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հանրային տեղեկություն չի տրամադրում «Մթիս Ամբեբիին» Շովում տեղի ունեցած տարերային աղետի վերաբերյալ, որի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 26 մարդ, 7 հոգի համարվում է անհետ կորած։ Տեղեկատվության արգելափակման պատճառով «Մթիս Ամբեբին» հերթական հայցն է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Շրջակա միջավայրի ազգային գործակալության։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը օգոստոսի 6-ին հրապարակել է Շովիի աղետի վերաբերյալ նախնական գնահատականը։ Եզրակացությունը իշխանությանը լիովին ազատում է պատասխանատվությունից։

Օգոստոսի 7-ին շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան ասել է, որ ողբերգությունից հնարավոր չէր խուսափել։

Օգոստոսի 9-ին շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նինո Թանդիլաշվիլին ճեպազրույց է անցկացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Նախարարության մամուլի գրասենյակը «Մթիս Ամբեբիին» չի հայտնել ասուլիսի մասին, որն առաջին իսկ օրվանից մանրամասնորեն անդրադառնում է Շովիի ողբերգությանը։

Նախարարի առաջին տեղակալը ճեպազրույցում լրագրողների ցույց է տվել արբանյակային տվյալները և ասել.

«Տվյալները, որոնք մենք ստացել ենք միջազգային գործընկերներից, ՄԱԿ-ի համապատասխան կառույցներից, հաստատում են այն կարծիքը, որ նախքան հովտում բնական աղետը ջրի կուտակում չի եղել, ջրային զանգվածի կուտակումը բացառված է։ Մեր մասնագետները նշեցին, որ տեղեկություն ունեին ջրի մակարդակի չափման կայանից, որտեղ ջրի մակարդակի նվազում չի արձանագրվել։ Դա քարքարոտ զանգվածի շատ ակնթարթային, այսպես ասած, փլուզում էր։ Կես միլիոն խորանարդ մետր զանգվածը բախվել է սառցադաշտային զանգվածին, ճեղքել ու ամենակարճ ժամանակում հասել` Շովի հանգստավայր։ Նման բնական իրադարձությունների ժամանակ մենք գործ ունենք շատ բարդ գործընթացների հետ։ Մի քանի իրադարձություններ համընկել են։ Երբ խոսում ենք նման մասշտաբի տարերային աղետի զարգացման մասին, մեր մասնագետների կարծիքով, այն նախապես կանխատեսել գործնականում անհնար է»։

Օգոստոսի 10-ին «Մթիս Ամբեբին» Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից գրավոր պահանջել է հանրային տեղեկություն, մասնավորապես՝ գործի նյութեր [բնական աղետների և դրանց առաջացման հնարավոր պատճառների, բնական աղետից հետո դրա ուսումնասիրման չմոնտաժված տեսանյութեր, (նկարահանված ուղղաթիռներից և անօդաչու թռչող սարքերից), միջազգային գործընկերներից ստացված արբանյակային լուսանկարներ և գործակալությունում ստացված, մշակված, ստեղծած, ուղարկված և պաշտպանված բոլոր նյութերը], որոնց հիմնված է Շովիի բնական աղետի վերաբերյալ պատրաստված նախնական եզրակացությունը, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի և նրա առաջին տեղակալի հրապարակային հայտարարությունները և գնահատականները։

Օրենսդրությունը պարտավորեցնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությանը անհապաղ տրամադրել պահանջվող հանրային տեղեկությունը «Մթիս Ամբեբիին»։ Այն դեպքում, երբ հանրային տեղեկության հավաքագրման համար պահանջվում է ավելի շատ ժամանակ, ապա պետք է անհապաղ գրավոր տեղեկացվի 10-օրյա ժամկետի հնարավոր օգտագործման մասին: Գործակալությունը «Մթիս Ամբեբիին» ոչ հրապարակային տեղեկություն է տրամադրել, ոչ էլ գրավոր կերպով է տեղեկացրել 10-օրյա ժամկետի անհրաժեշտության մասին։

Գործակալության հասարակայնության հետ կապերի ծառայության և հանրային տեղեկատվության պատասխանատուներն այլևս չեն պատասխանում «Մթիս Ամբեբիի» հեռախոսազանգերին։

Սա Շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից օրենքը խախտելու և «Մթիս Ամբեբիին» հանրային տեղեկության արգելափակման առաջին և միակ դեպքը չէ։ «Մթիս Ամբեբին» մի քանի դատական ​​վեճեր ունի գործակալության և Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության դեմ՝ Ճիաթուրայի գյուղերում մանգանի արդյունահանման հետևանքով մթնոլորտային օդի աղտոտվածությունը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև ռուս օլիգարխի գործընկեր Դավիթ Խիդաշելիին Ռաճայի անտառները փոխանցելու գործի նյութերը չտրամադրելու պատճառով։

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը «Մթիս Ամբեբիին» նաև չի տրամադրում երկրաբանական տեղեկագիր՝ 2022 թվականին Վրաստանում բնական երկրաբանական գործընթացների զարգացման արդյունքների և 2023 թվականի կանխատեսումների մասին։

Գործակալությունը պետք է այս փաստաթուղթը հրապարակի իր կայքում, ինչը նույնպես չի անում։ Գործակալությունը երկրաբանական տեղեկագիրը չի տրամարդրել «Կանաչ այլընտրանք» բնապահպանական կազմակերպությանը, որն արդեն երկու ամսից ավելի դատական վեճ է սկսել պետական ​​մարմնի հետ։

Հարկ է նշել, որ Շովիում տեղի ունեցած տարերային աղետի չորրորդ օրվանից ոստիկանությունը կառավարության աշխատակազմի հանձնարարականով «Մթիս Ամբեբիի» լրագրողներին թույլ չի տալիս մուտք գործել աղետի գոտի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):