Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող աշխատաշուկայի ուսումնասիրությունների համաձայն՝ հիմնական խոչընդոտներից մեկը աշխատանք փնտրողների ցածր որակավորումն է։ Հետազոտության համաձայն՝ աշխատաշուկայի մեկ այլ հիմնական մարտահրավեր է հանդիսանում աշխատանքային ռեսուրսների արտագաղթը մարզերից։ Սեզոնային աշխատուժ ընդունելու խնդիրը հատկապես զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում է, քանի որ աշխատանք փնտրողների մեծ արտահոսք կա դեպի այլ շրջաններ կամ այլ երկրներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ըստ տարածաշրջանների, զբաղվածության խոչընդոտների ընկալման առումով իրականությունը էապես չի տարբերվում:
Անձնական շփումները և դրանց միջոցով տրված առաջարկությունները կադրեր գտնելու ամենատարածված ուղիներն են:
Հետազոտությանը մասնակցած կազմակերպությունների 72,5%-ում (644 ակտիվ ձեռնարկություն) նոր կադրեր հավաքագրելու ամենատարածված պրակտիկան ծանոթների/ընկերների շրջանում թեկնածուներ գտնելն է։
Ամենաքիչը կադրեր գտնելու համար օգտվում են պրոֆեսիոնալ հավաքագրողի ծառայություններից՝ 0.6%, ընդհանուր առմամբ 4 կազմակերպություն: Կազմակերպությունների 52%-ն օգտվում է զբաղվածության էլեկտրոնային հարթակից և թափուր աշխատատեղը հրապարակայնորեն հայտարարելու պրակտիկայից, 30,4%-ի դեպքում արդեն իսկ զբաղված կադրերն իրենք են բերում նոր կադրեր։
Աշխատանքի ընդունվելիս առաջնահերթություն է նմանատիպ աշխատանքի փորձը և նախորդ գործատուի ռեկոմենդացիան:
Հետազոտության փուլում, որն ընդգրկել է 2022 թվականի մարտից մայիս ընկած ժամանակահատվածը, ընդհանուր առմամբ, 1304 թափուր աշխատատեղ է գրանցվել Շիդա Քարթլիում, Քվեմո Քարթլիում, Գուրիայում և Աջարիայում, ամենաշատը Գուրիայում՝ 818, իսկ ամենաքիչը՝ Քվեմո Քարթլիում՝ 73։
Ամենաշատ դեֆիցիտային կադրերն են՝ սարքերով աշխատող տեխնիկ, խոհարար/շեֆ խոհարար, հրուշակագործ, ռեստորանի/սրճարանի մենեջեր, բարմեն/բարիստա, կոնստրուկտոր, անասնաբույժ, սննդի տեխնոլոգ, փականագործ, եռակցող, էլեկտրատեխնիկ, դիզայներ, արտահանման մենեջեր, ՏՏ մասնագետ, վաճառքի մենեջեր, հայտարարատու, պահեստի աշխատող, սալահատակի մասնագետ, քարի վարպետ, հովիվ, դերձակ և նկարիչ:
Կադրերի դեֆիցիտի հիմնական պատճառներն են համապատասխան ունակություններ ունեցող անձի, աշխատանքային փորձի և որակավորուման պակասը: Ինչպես նաև, ավելի բարձր աշխատավարձի ակնկալիքը, քան առաջարկվում է գործատուի կողմից:
Կարճաժամկետ ծրագրերը, որոնք նպաստում են ինքնազբաղվածությանը (մերսող, դերձակ, վարսահարդար, էլեկտրիկ, ատաղձագործ) հատկապես տարածված են տեղական աշխատաշուկայում:
Հետազոտությունը պարզել է, որ հարցվածների մեծ մասը չի համագործակցում մասնագիտական ուսումնարանների հետ։ Արհեստագործական ուսումնարանների հետ համագործակցության ամենաշատ դեպքերը գրանցվել են Աջարիայում, իսկ ամենացածրը՝ Քվեմո Քարթլիում։ Ամենամեծ աշխատուժի պահանջարկը գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում է, իսկ ամենաքիչը՝ ղեկավար պաշտոններում։ Տնտեսվարող սուբյեկտների կողմից հայտարարված թափուր աշխատատեղերի հիմնական պահանջարկը վերաբերում է միջնակարգ և ցածր կամ մասնագիտական կրթություն ունեցող կադրերին: