«Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է լքել խորհրդարանը։ Ինչպես Վաշաձեն է նշել «Պալիտրանյուսի» եթերում՝ թիմում քննարկվում է նշված սցենարը, քանի որ «ռուսամետների հետ մեկ միջավայրում լինելն անտանելի է»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Մենք ներքուստ և ամեն կերպ պատրաստ ենք լքել խորհրդարանը, դիտարկում ենք այս սցենարը։ Ինձ համար անտանելի է ռուսամետների հետ նույն միջավայրում լինելը: Կլինեմ միայն այնտեղ, որտեղ տեսնեմ 12 կետերի հետ կապված որևէ հարց։ Սահմանադրական փոփոխություններին իմ ձայնն էր պետք, մտա ու քվեարկեցի: Ես չեմ պատրաստվում ամենօրյա ռեժիմով աշխատել Կոբախիձեների և այլ ռուսամետների հետ։ Մենք՝ «Ստրատեգիա Աղմաշենեբելին» պատրաստ ենք լքել խորհրդարանը: Կարևոր է իմանալ, թե դա երբ պետք է տեղի ունենա, և անհրաժեշտ է պատրաստել իրավիճակը մեր արևմտյան գործընկերների մոտ։ Մենք պետք է նրանց նախապես լավ բացատրենք, թե ինչ է կատարվում։ Կարևորը, որ դա չլինի վաղաժամ, թեև դա տեղի կունենա։ Երբ կստեղծվի մի իրադրություն, որ հասարակությունը կհամաձայնի այն բանի շուրջ, որ «Վրացական երազանքից» ոչինչ դուրս չի գալիս, որ դա ռուսամետ ուժ է, որ թեկնածուի կարգավիճակ նրանց հետ միասին չի լինելու։ Երբ այս իրադրությունը ստեղծվի, մեր քայլը դրան զուգահեռ կլինի»,- նշել է Վաշաձեն։
«Ստրատեգիա Աղմաշենեբելին» այս պահին խորհրդարանում ունի 2 պատգամավոր՝ Գիորգի Վաշաձեն և Պաատա Մանջգալաձեն։ Հոկտեմբերի 28-ին երրորդ պատգամավոր Թեոնա Աքուբարդիան հայտարարել էր կուսակցությունից հեռանալու մասին:
«Խորհրդարանի անդամ դարձա «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» ցուցակով, թեև կուսակցական որևէ պաշտոն չեմ զբաղեցրել։ Իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ խորհրդարանի անդամը պետք է ակտիվորեն ներգրավվի խորհրդարանական աշխատանքին ընդդիմադիր այլ գործընկերների հետ միասին, հատկապես երկրի համար խիստ կրիտիկական պահին, երբ հարցը վերաբերում է ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ եվրոպական առաջարկությունների կատարմանը։ Ըստ այդմ, իմ այս որոշումը պայմանավորված է վերջերս «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» խորհրդարանական աշխատանքից հեռանալով, ինչը բազմիցս տարաձայնություններ է առաջացրել իմ և կուսակցության դիրքորոշումների միջև»,- ասել է Աքուբարդիան։
«Խորքային մեկնաբանությունների մեջ չեմ մտնի, միայն կասեմ, որ նրա հետ կապված ներողություն եմ խնդրել իմ կուսակիցներից, քանի որ իմ նախաձեռնությունն է եղել նրան ներկայացնելը։ Ցավոք, «Ստրատեգիա Աղմաշենեբելին» ոչինչ չստացավ այս գործընթացից։ Այն, որ նա մի փոքր այլ դիրքորոշում ունի, դա միայն իմ կարծիքը չէ։ Ցավոք, [Թեոնա Աքուբարդիան] մեր կուսակցության մեծ դեմքը չէր։ Մենք ծանր իրավիճակ ունեինք, և ամեն ինչ ինքն իրեն եղավ։ Կարծում եմ, որ նա «Վրացական երազանքի» հետ համագործակցությամբ մեծ ապագա ունի»,- ասել է Գիորգի Վաշաձեն։
